18/09/2019 15:37
Վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետի լիազորությունները դադարեցվել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով`
2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հան-րապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները», - նշված է որոշման տեքստում: