18/09/2019 13:48
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ. Օրակարգում մեկ հարց է
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգում։
ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ օրակարգում մեկ հարց է՝ Հարկային օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունները։