18/09/2019 17:11
Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի պետը ու ևս 2 անձ. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառառությունից։
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարդատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ու ևս 2 անձ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ: