19/09/2019 15:30
Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութեր)
Ղեկավարությունն ամբողջ քո ձեռքի տակ ա, դու որտեղ ձեռքդ «չագուչը» խփես, քեզ լսելու են, կառավարության դիմաց հայտարարեց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ արձագանքելով վարչապետին։
Նշենք՝ կառավարության դիմաց, երբ վարչապետը հանդիպում էր զոհվածների ծնողներին, նրան մոտեցավ Մանվել Գրիգորյանի նախկին օգնականը։ Վարչապետն ասաց, որ նրան թույլ չի տալիս խոսել՝ ասելով «տանեիք, Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, ոսկիներն ու թրերը ծախեիք, տայիք ժողովրդին»։
Զինվորի մայրն ասաց, թե գեղեցիկ չի հնչում, երբ վարչապետն ասում է, թե Մանվելը ոսկի ուներ, թուր ուներ, թող տանեին ծախեին, էս անեին, էն անեին։
«Բայց, եթե ճիշտն ասենք, էսօր ամբողջ ղեկավարությունն իրա ձեռի տակ ա, նույն Մանվելին ինքն ա կալանավորել, բոլորի ունեցվածքի տեր ու տիրակալությունը շատ լավ գիտի, թող վերցնի, բերի բաժանի հավաքվածներին», - ասաց զինվորի մայրը։