19/09/2019 14:14
Փաշինյանը տեղյակ է զոհված զինծառայողների ծնողների բողոքից. Վարչապետի խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է զոհված զինծառայողների ծնողների բողոքից, այլ նաև մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այն հիմնադրամի մասին, որը զբաղվում է այդ հարցով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Հարցին՝ չի՞ պատարստվում գործադիրի ղեկավարը հանդիպել բողոքող ցուցարարների հետ, խոսնակը պատասխանեց, որ չի կարող ասել։
«Կարող է՝ ես հանդիպեմ, հասկանամ՝ ինչ է, հետո, բնականաբար, կփոխանցեմ։ Վարչապետն այսօր հանդիպումների շատ խիտ գրաֆիկ ունի», - ասաց Վլադիմիր Կարապետյանը։