19/09/2019 17:59
Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին հրամանագրերը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին։
Նախագահը ստորագրել է նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի մասին հրամանագիրը։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վերջիններիս նշանակման մասին։
«Մեր գործընկերներն այս կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու երկու համակարգերը։ Ես ուզում եմ հաջողություն մաղթել նրանց։ Ֆորմալ առումով մենք սպասում ենք ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին հրաժարականի մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ երեկ հրաժարական տվեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։