19/09/2019 13:36
Կարևոր է, որ Գյումրու մաքսատունը ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի. վարչապետ
Տեղավորվում ենք հոկտեմբերին Գյումրիում ավտոմաքսատան բացման ժամկետներում։ Ինչ-որ փուլում կարող է անցնենք քսանչորսժամյա աշխատանքային ռեժիմի, սակայն հոկտեմբերի 11-ը մնում է ուժի մեջ: Փաստացի, ամսի 11-ից գործելու է, կառավարության այսօրվա նիստում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով վարչապետի այն հարցին, թե արդյոք մինչև հոկտեմբերի 11-ը Գյումրու մաքսատան աշխատանքները կավարտվեն:
«Կարող է բացման օրը փոխվել՝ կապված Ձեր, պարոն վարչապետ, երկրում լինել- չլինելու հետ», - ասաց Անանյանը։
Վարչապետը ընդգծեց նաև, որ մաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով, որպեսզի նախատեսված ժամկետներում աշխատանքներն ավարտեն:
«Կարևոր է, որ Գյումրու մաքսատունը ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի, և հույս ունեմ, որ նորմալ տեղի կունենա, չի պարզվի՝ ՇՄԱԳ պետք է արվի», - կիսակատակ ասաց Փաշինյանը։
Անանյանը նկատեց, որ իրականում ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն եղել է, և այն արել են: