19/09/2019 16:11
Հրայր Թովմասյանի հարցով Հովիկ Աղազարյանի ձևակերպումը նրա մասնավոր ընկալումն է. Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությունը որևէ կապ չունի խմբակցության դիրքորոշման հետ:
Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսվել, քանի որ նա նախկին իշխանության ներկայացուցիչ է: Դիտարկմանը, որ նախկին իշխանության ներկայացուցիչներ կան նաև ներկա իշխանության շարքերոմ, Աղազարյանն ասել է. «Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք»։
Լիլիթ Մակունցը այդ կապակցությամբ հայտարարել է. «Ձևակերպումը բացառապես Հովիկ Աղազարյանի մասնավոր ընկալումն է։ Խմբակցության շարժառիթները և հիմնավորումները ներկայացված են խմբակցության որոշման հավելվածում»: