19/09/2019 14:21
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքումսեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում` 20-22 մ/վ։
ԱԻՆ-ից զգուշացնում են, որ սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումների ժամանակ` 20-25 մ/վ արագությամբ։