19/09/2019 15:59
Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ փողոցների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 31/1, 31/2, 31/3, 31/4,
ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 12, 24, 26, 27, 28, 29, 33, 35, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 2, 4, 6, 8,
իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան, Երիտասարդական, Քանաքեռի, Դարանի, Եղբայրության, Պիոներական փողոցների, Հանրապետության փողոցի վերջնամասի և Սարալանջ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարել 1-04 հեռախոսահամարով: