19/09/2019 12:33
97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի ավելի քան 37 մլն դրամ
Գործադիրի այսօրվա նիստում որոշվեց կառավարության պահուստային ֆոնդից 37 մլն 954 հազար դրամ հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման նպատակով:
Հարցը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Այդ աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի խնայել մոտ 30 մլն խմ ջուր, որն այս պահին հոսում է ու կորչում: Միաժամանակ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ այդ ապօրինի օգտագործող, ինքնաշատրվանող հորերի լուծարման համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղղությամբ», - ասաց նա:
Նախարարը միաժամանակ պարզաբանեց, որ 97 հորերի կոնսերվացումը թույլ կտա դրանք բերել այնպիսի տեսքի, որ հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում կրկին օգտագործել դրանք:
Էրիկ Գրիգորյանը միաժամանակ նշեց, որ այս ամենի արդյունքում Արարատյան դաշտի ստորերկրայա ավազանի ջրի մակարդակի վրա. «Այս պահին նվազեցման միտումներ չկան, որոշակի ջրաքանակ է խնայվել», - ասաց նախարարը։