20/09/2019 18:37
«Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար, միայն սար». Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի պատրաստվում են երթի
Այս պահին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են ի պաշտպանության Ամուլսարի երթ իրականացնել։
Ակցիայի մասնակիցները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են, բնապահպաններ, երիտասարդներ, քաղաքական գործիչներ, այդ թվում «Սասնա Ծռեր» կուսակցությունից։
«Չեն թողնի հարստահարել, Ամուլսար, միայն սար, դեպի կանաչ ապագա, Ամուլսարն՝ առանց հանքի», - բարձրախոսով հայտարարում են ակցիայի մասնակիցները։