20/09/2019 09:15
#sutnikol գրությամբ մեքենա վարելու համար ոստիկանները վարորդին ծեծելով բերման են ենթարկել. Սամսոնյան
Երեկ ուշ երեկոյան լարված իրավիճակ է եղել Հերացի փողոցում։ Ոստիկանները կանգնեցրել են #sutnikol և «Չ՛Նիկոլ» գրությամբ ավտոմեքենան։ Ծեծելով բերման են ենթարկել մեքենայի վարորդին, հայտնել է «Քաղաքացիական գւտակցություն» կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը:
Տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով կոտրվել է մեքենայի մեջ գտնվող կնոջ մատը։ Դեպքից որոշ ժամանակ անց արդեն Հերացի փողոցում քաղաքացիներ էին հավաքվել։
«ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ միացումներով ներկայացրին, որ ոստիկանները մեքենայի վարորդին ոստիկանության բաժանմունք են տարել ծեծելով։
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները ցանկանում էին #sutnikol գրությամբ մեքենան տեղափոխել հատուկ պահպանվող տարածք, վարորդի հարազատները, սակայն, դա թույլ չտվեցին։
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։