20/09/2019 19:19
«Քանի կանք, ոչ մի հանք». Կարմիր դրոշով երթ է մեկնարկել Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի (Լուսանկարներ)
Երևանի փոքր կենտրոնում այս պահին Հայկական բնապահպանական ճակատի նախաձեռնությամբ իրականացվում է երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի։ Բնապահպանները, քաղհասարակության ներկայացուցիչները, տարբեր գործիչները պահանջում են չեղյալ համարել նախկին կառավարության կողմից Ամուլսարի հանքի շահագործման համար տված թույլտվությունը և թույլ չտալ, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործվի։
Երթն իրականացվում է գլոբալ բնապահպանական շարժման շրջանակներում, որն այս պահին անցկացվում է աշխարհի շատ երկրներում։
Երթի մասնակիցների շարքի առջևից կարմիր դրոշն է, որի վրա գրված է՝ «Քանի կանք, ոչ մի հանք»։
Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը հայտարարեց, որ իրենց նպատակներն արդար են ու մասնակիցներին հորդորեց լինել խաղաղ։
Ակցիայի մասնակիցները երթի ընթացքում տարբեր լոզունգներ են բացականչում՝ «Ամուլսարը՝ միայն սար, Ամուլսարն առանց հանքի»։