20/09/2019 13:11
Արմեն Սարգսյանը գեներալի կոչում է շնորհել Յուրի Խաչատուրովի որդուն
Նախագահ Արմեն Սարգսյանը Յուրի Խաչատուրովի որդուն գեներալի կոչում է շնորհել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գրիգորի Յուրիի Խաչատուրովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», - ասված է նախագահի ստորագրած հրամանագրում։