21/09/2019 11:22
Ինքնորոշում և ինքնիշխանություն. սրա՛նք են Անկախության տոնի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր Facebook-յան էջում շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ,
28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա՛նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա՛նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։
Շնորհավորում եմ բոլորիս։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայկական անկախ պետականությունը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում։