22/09/2019 23:41
Սոռոսը ցանկացել էր հանդիպել, բայց չհաջողվեց բավարարել նրա խնդրանքը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հունվարին Ջորջ Սոռոսից հանդիպման հրավեր էր ստացել, սակայն հանդիպումը չի կայացել։
«Պարոն Սոռոսը Դավոսի ֆորումից առաջ ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպել, բայց իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց հանդիպման՝ նրա խնդրանքը բավարարել», - Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ նրանք, ովքեր կարծում են, թե հեղափոխությունը Հայաստանում ծրագրվել է Հայաստանից դուրս, վիրավորում են հայ ժողովրդին։
«Հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, ձեր աչքի առաջ։ Հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը։ Նրանք, ովքեր ուզում են հեղինակային իրավունքը վերցնել հայ ժողովրդից, ուրեմն ուզում են անարգանքի արժանացնել նրան», - նշեց Փաշինյանը։