22/09/2019 23:54
Փաշինյանը կարծում է, որ բոլոր հայերը պետք է ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր
Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ամենակարևոր խնդիրը հայեցակարգային և գաղափարական առումով սահմանը վերացելն է, Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։
«Խնդիրն այն է, թե մարդը որ երկրի հետ է իրեն նույնականացնում։ Աշխարհում ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ և Սփյուռքի կառուցակարգային, գաղափարաբանական այդ սահմանները պետք է վերանան», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, յուրաքանչյուր հայ իրեն պետք է համարի ՀՀ շահառու, դրա ամենակարևոր ձևը, որ բոլոր հայերը ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր։