26/09/2019 15:30
Պարտավոր ենք ցանկացած պայմաններում կատարել մեր մարտական խնդիրը. հակառակորդի ակտիվությունը սովորական բնույթ է կրում. Անդրանիկ Մակարյան (Տեսանյութ)
Հակառակորդի ակտիվությունը սովորական երևույթ է, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը։
«Իրավիճակը սահմանում մնացել է նույնը, ինչպես եղել է միշտ։ ՀՀ զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները ցանկացած ժամանակ, ցանկացած պայմաններում», - ասաց նա։
Անդրադառնալով հակառակորդի կողմից դիվերսոիոն գործողություններին՝ Անդրանիկ Մակարյանն ասաց, թե իրենց համար դա սովորական բնույթ է կրում։
«Մենք պարտավոր ենք ցանկացած պայմաններում կատարել մեր մարտական խնդիրը։ Հակառակորդի ակտիվությունն ու մեր պատասխան գործողությունները սովորական բնույթ են կրում», - ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։