26/09/2019 15:55
Զինված ուժերում ներդրվում է դաշտային նոր համազգեստի տեսակ
Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչսեզոնային բաճկոն: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Նախատեսվում է նաև հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները», - ասաց նա՝ ավելացնելով, որ որոշման նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ և հավանության է արժանացել նախարարկան պետաիրավական կոմիտեի նիստում։