26/09/2019 09:53
«Հրապարակ». Արցախում նոր կուսակցություն կստեղծվի
«Հրապարակ» թերթը գրում է, որ Արցախում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություններ են ստեղծվում: Առաջիկայում կուսակցություն կհիմնի ՊԲ նախկին հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Սահակյանը, ով հանրությանը հայտնի դարձավ ապրիլյան պատերազմի օրերին:
Նրա ղեկավարած զորամասն Ասկերանի ուղղությամբ հաջող օպերացիա իրականացնողն էր, որից հետո նա պարգևատրվեց Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:
Սահակյանը մասնակցում էր Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններին և 2-րդ տեղը գրավեց՝ մոտ 5 հազար ձայնով (հաղթեց իշխանական թեկնածուն): Այժմ Սահակյանը շրջանային այցեր է կատարում: