Տարեցտարի արձանագրվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարների աճ. ՊԵԿ

01/10/2019 13:07

Տարեցտարի արձանագրվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով վերադարձված եկամտային հարկի գումարների աճ. ՊԵԿ


2019 թվականի 9 ամիսների ընթացքում վերադարձվել է շուրջ 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 65%-ով, հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։ 

Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում իրենց կողմից վճարված եկամտային հարկի գումարները:  Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Այսպես, 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 274 միլիոն դրամ, 2016 թվականի ընթացքում՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ, 2017 թվականի ընթացքում՝ 2 միլիարդ 416 միլիոն դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 4 միլիարդ 684 միլիոն դրամ գումար, իսկ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում՝ 5 միլիարդ 454 միլիոն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի շուրջ  14 միլիարդ դրամի չափով գումար:

Յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է ինչպես հիփոթեքային վարկերից օգտվող անձանց, այնպես էլ վերադաձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես, 2019 թվականի 3 եռամսյակների ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (3.291,7 մլն. դրամ) գերազանցել է 2 միլիարդ 162 միլիոն դրամով կամ 65%-ով:
2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 6321 անձ (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 3682-ի դիմաց: Ներգրավված անձանց թիվն աճել է 2639-ով կամ 72%-ով: 2019 թվականի ավարտին վերադարձված գումարը կլինի 7-8 միլիարդ դրամի սահմաններում:

2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով:

ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

• ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 20.04.2018թ. N278-Ա հրամանով սահմանված ձևի դիմում,

• անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, կամ, առկայության դեպքում՝ նույնականացման քարտ, կամ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

• հանրային ծառայությունների համարանիշը (չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),

• հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող՝ գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը,

• հիփոթեքային վարկը տրամադրած՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված   տոկոսների գումարների վերաբերյալ,

• կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունը անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված՝ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն,
• բնակարանի առուվաճառքի (այդ թվում՝ նախնական) պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագիր, կամ կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր,

• գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ եռամսյակի ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

  Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:24 Հայաստանում կստեղծվի կանանց խորհուրդ, որը կղեկավարի Տիգրան Ավինյանը Այսօր, 19:23 Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները Այսօր, 19:13 Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. պարզաբանում Այսօր, 19:07 Բաղդադում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով զոհվել է երկու մարդ Այսօր, 19:00 ՀՖՖ-ն դատապարտում է Հենրիխ Մխիթարյանի մասին Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը (Տեսանյութ) Այսօր, 18:45 ՀՖՖ գործկոմի անդամների հետ հարաբերությունները լարված չեն. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 18:40 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. նա կալանավորվել է Այսօր, 18:30 Դեկտեմբերի 23-ին ընտրվելու է ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ. Ռուբեն Ռուբինյան Այսօր, 18:20 Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահի պաշտոնից (Տեսանյութ) Այսօր, 18:16 Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Այսօր, 18:04 Արգենտինայում հինգ մարդ է մահացել շաքարավազի գործարանում բռնկված հրդեհի պատճառով (Տեսանյութ) Այսօր, 17:54 Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ Այսօր, 17:39 Երեխաները կիրականացնեն համայնքային ծրագրեր՝ ուղղված հավասար իրավունքների խթանմանը Այսօր, 17:10 Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Այսօր, 17:05 «Խառը զգացմունքներ»՝ Ռուսական թատրոնի բեմում Այսօր, 16:56 Ռալֆ Յիրիկյան. ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում Այսօր, 16:45 Խուզարկություն՝ դեղատանը, տնօրենը ձերբակալվել է (Տեսանյութ) Այսօր, 16:31 Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները Այսօր, 16:15 Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցում ներկայացվեց «More for Metsamor» կրթական նախագիծը (Տեսանյութ) Այսօր, 16:08 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի տնօրենին Այսօր, 15:56 Վթարի հետևանքով BMW-ն հայտնվել է ЗИЛ-ի տակ. կա մեկ զոհ (Տեսանյութ) Այսօր, 15:43 Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության. ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին Այսօր, 15:37 Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե որ դեպքում կհեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից Այսօր, 15:28 Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծելու մասին Այսօր, 15:08 Լոնդոն. Ամանորի հեքիաթ՝ Քյուի այգիներում (Տեսանյութ) Այսօր, 14:55 Այսօր Հեռուստատեսության համաշխարհային օրն է Այսօր, 14:35 Բարեգործական համերգ՝ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ Այսօր, 14:21 Վառվում է «Դոլմամա» ռեստորանը (Լուսանկարներ) Այսօր, 14:13 Սպասվում են ձյան տեսքով տեղումներ Այսօր, 14:05 Ցանկանում ես երազանքի տուն, կառուցիր այն (Տեսանյութ) Այսօր, 14:00 Պետությանը պետք է կառավարիչ. մարդ, որն ի վիճակի է լինել հաշվետու՝ իր խոսքի, արածի, որոշումների և երկրի համար. Միքայել Մինասյան Այսօր, 13:54 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 13:48 Ղազախստանում ավտոմեքենան բախվել է կանգառին, երեք մարդ զոհվել է Այսօր, 13:42 «Տոտենհեմը» ձմեռային տրանսֆերային պատուհանի համար գումար չունի Այսօր, 13:35 ԱՄՆ-ում դպրոցական կայանատեղիում գտել են ինքնաշեն ռումբ Այսօր, 13:29 Թրամփը հորդորում է ԱՄՆ-ում վերջ դնել «վհուկների որսին» Այսօր, 13:20 Նաթանյահուն հայտարարել է միասնության կառավարություն կազմելու պատրաստակամության հայտնել Այսօր, 13:15 Ժամանակավորապես դադարեցվել է Մասիսի գազասպառողների գազամատակարարումը Այսօր, 13:11 Beeline-ում մեկնարկել է Huawei Y7 սմարթֆոնի վաճառքի ակցիան Այսօր, 13:03 Ջո Բայդենը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը Այսօր, 12:55 Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակից վարչական կալանքի է ենթարկվել Այսօր, 12:42 Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա, որտեղից կուղևորվի Բրյուսել Այսօր, 12:31 Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի Այսօր, 12:23 ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան Այսօր, 12:15 Արարատ-Երասխավան ճանապարհին յոթ մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է Այսօր, 12:07 Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել է 210 նոր հանցագործություն Այսօր, 11:55 Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է Այսօր, 11:49 «Գոլդեն Փելիս»-ի արժեքը՝ 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ. Ավինյանը հետաքրքրված բոլոր գործարարներին կոչ արեց մասնակցել աճուրդին Այսօր, 11:47 Այս տեմպով և այս սխալներով Փաշինյանը չունի որևէ շանս՝ հերթական ընտրություններին ձգելու. Մարինե Սուքիասյան Այսօր, 11:36 ՀՀ կառավարությունը կլուծի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային հարցը Այսօր, 11:32 Ոստիկանների կողմից իրականացվող հարցաքննությունները կտեսաձայնագրվեն Այսօր, 11:24 ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է Գնիշիկում մեկնարկած բնապահպանական ծրագրի հերթական փուլին Այսօր, 11:17 ՀՀ քաղաքացիներն այսուհետ պետական սահմանը հատելու օրվանից Ղազախստանում կարող են գտնվել մինչև 90 օր Այսօր, 11:14 Ոչ ԵԱՏՄ երկրներից ապրանքների ներմուծման դեպքում ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0,5 տոկոսային կետ (Տեսանյութ) Այսօր, 11:07 Արցախում սկսվել է ձմեռային զորակոչը Այսօր, 10:56 Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում Այսօր, 10:45 Երևանում և ևս հինգ մարզում լույս չի լինի Այսօր, 10:33 Հայաստանը մասնակցել է Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով ԱՊՀ պետությունների հանձնաժողովի Մինսկում անցկացված նիստին Այսօր, 10:25 Միլանի հայկական եկեղեցում վարչապետին հարց ուղղած ադրբեջանցի բլոգերը ուժային կառույցի աշխատակից է Այսօր, 10:15 Ավտովթար՝ Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավորներ Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի եղբայրը դատարան է դիմելու Այսօր, 09:54 «Փաստ». ՀԿԵ հայ աշխատակիցները դժգոհում են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից Այսօր, 09:51 «Հրապարակ». Կառավարությունում լուրջ չեն վերաբերվում «Սանիթեք»-ի՝ արբիտրաժ դիմելու փաստին Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի Այսօր, 09:45 «Հրապարակ». Իշխանության և «Լուսավորի Հայաստանի» միջև անջրպետը խորանում է Այսօր, 09:42 «Փաստ». Իշխանությունները փորձում են ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել Այսօր, 09:39 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին հրավիրել են Մոսկվա ու «դուխ տվել» ԲՀԿ-ին 20/11/2019 21:43 Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այս խնդիրը չունի ռազմական լուծում. Սերժ Սարգսյան 20/11/2019 21:39 ՀՀ-ԵՄ հարաբերությունները այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա․ Սերժ Սարգսյան 20/11/2019 21:35 Ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ․ Սերժ Սարգսյան 20/11/2019 21:22 «Մեզ խաղաղություն է պետք». Նիկոլ Փաշինյանի ու ադրբեջանցի բլոգերի հարցուպատասխանը թեժ էր (Տեսանյութ) 20/11/2019 20:12 Կառավարությունը հանձնարարել է խորհրդակցել սփյուռքահայ շրջանակների հետ և համահայկական կառույցի ձևավորման առաջարկներ ներկայացնել 20/11/2019 19:11 Սիրիացին գրկախառնվում է առյուծների և վագրերի հետ (Տեսանյութ) 20/11/2019 19:05 Forbes. Սոբչակը գլխավորել է Instagram-ում ռուսաստանցի ամենահարուստ բլոգերների վարկանիշը 20/11/2019 18:57 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 800 փախստական 20/11/2019 18:48 11 մարդ է զոհվել Դամասկոսի արվարձաններին իսրայելական ավիահարվածների հետևանքով 20/11/2019 18:40 Մորալեսը նշել է Բոլիվիա վերադառնալու հիմնական խոչընդոտը 20/11/2019 18:23 Աֆղանստանում 13 զինծառայող է զոհվել՝ ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով 20/11/2019 18:16 Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը 20/11/2019 17:56 Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ 20/11/2019 17:40 Նավթի համաշխարհային գները նվազել են 20/11/2019 17:25 ՄԻՊ-ն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար 20/11/2019 17:00 Բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի 10 դեպք 20/11/2019 16:41 Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար 20/11/2019 16:25 Սորոսականները փողի դիմաց սկսեցին տարածել, որ Հայաստանում սարսափելի հոմոֆոբիա է. Նարեկ Մալյանը՝ Մել Դալուզյանի դեմ սկսված արշավի մասին 20/11/2019 16:21 Բացի հակամշակութային լինելուց՝ այդ ապուշությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Նարեկ Մալյանը՝ «Հուզանք ու Զանգի» մասին 20/11/2019 16:01 Փաշինյանի առաջ քաշածը հակամարտության կարգավորման բանաձև չէ. փորձագետ 20/11/2019 15:46 Նիկոլ Փաշինյանն իշխանություն դառնալու ճանապարահին կուտակել է բազմաթիվ քաղաքական պարտքեր. Նարեկ Մալյան 20/11/2019 15:41 Լոռու մարզի դատախազությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու համար 20/11/2019 15:32 ՀՀ ժամանած ռուս մեքենավարները ռուսական փոխադրողի գործող աշխատակիցներ են և աշխատավարձ են ստանում Ռուսական երկաթուղիներում. ՀԿԵ պարզաբանումը 20/11/2019 15:16 Dark Ravens՝ «տղա եղեք» մոտո-ավտոերթ (Տեսանյութ) 20/11/2019 15:12 Երևանում մեկնարկել է «Dark Ravens»-ի «տղա եղեք» խորագրով մոտո-ավտոերթը 20/11/2019 14:52 Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում 20/11/2019 14:41 ԱԱԾ. Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը 20/11/2019 14:20 Առաջիկա օրերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով 20/11/2019 14:12 Ուելսը դուրս է եկել Եվրո-2020 20/11/2019 14:06 Մեքսիկայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել 20/11/2019 13:59 Բեյրութում առնվազն վեց ցուցարար է վիրավորվել ոստիկանության հետ բախումների ընթացքում 20/11/2019 13:51 Գնում ենք սուրբ Ղազար կղզի՝ զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը. վարչապետ 20/11/2019 13:40 Տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ

Տվյալ բաժնի վերջին նյութերը