01/10/2019 12:44
Լարված իրավիճակ է Արարատի մարզպետարանի դիմաց, բերման է ենթարկվել նաև Նորաշենի համայնքապետի ԺՊ-ն
Վաղ առավոտից լարված իրավիճակ է Արարատի մարզի Նորաշեն համայնքում։
Նորաշենցիները բողոքի ակցիա են սկսել ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի։ Բնակիչները մարզպետին մեղադրում են համայնքապետ Նորայր Գրիգորյանի լիազորություններն ապօրինաբար կասեցնելու որոշման համար:
Նշենք, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանի՝ արձակուրդ լինելու ընթացքում որոշել է կասեցնել վերջինիս լիազորությունները և ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար:
Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց, մարզպետարանի դիմաց բախում եղավ ակցիայի մասնակիցների միջև։
Ոստիկանները, փողոցից պատահական ավտոմեքենաներ կանգնեցնելով, բերման ենթարկեցին բնակիչներից մի քանիսին և համայնքապետի ԺՊ Արտակ Հարությունյանին։