03/10/2019 15:37
Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողներն այսօր հանդիպել են Բակո Սահակյանի հետ
Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողները հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։
«Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպեցին նախագահի հետ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող Ադրբեջանի ԶՈՒ «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք: