04/10/2019 18:27
Չունեմ որևէ մեկնաբանություն. Վալդիմիր Կարապետյանը՝ Օսիպյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանում Վալերիյ Օսիպյանի՝ վարչապետի խորհրդականի պաշտոնից հրաժարականի դիմում գրելու մասին տեղեկությունը:
«Չունեմ որևէ մեկնաբանություն», - Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Կարապետյանը:
Տեղեկատվությունը ճշտելու համար Aysor.am-ը հերթական անգամ փորձեց կապ հաստատել նաև Վալերիյ Օսիպյանի հետ, մինչդեռ վերջինս չպատասխանեց զանգերին:
Ավելի վաղ Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցել էին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:
Հիշեցնենք, որ 2019 թ.-ի սեպտեմբերի 18-ին, ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո, Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Օսիպյանին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Նույն օրը տեղեկություններ տարածվեցին, որ Վալերիյ Օսիպյանը մամուլից է տեղեկացել, որ Նիկոլ Փաշինյանն իրեն վարչապետի խորհրդական է նշանակել: