04/10/2019 12:43
Եթե Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ն իր տարածքն է, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը. Պատգամավոր
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վերջերս անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստանն է և վերջ» արտահայտությանը՝ ասելով, որ այն չի նպաստում բանակցային մթնոլորտին։
Ես սպասում եմ, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անաչառ երկիր, նմանատիպ հայտարարություն անի նաև Իլհամ Ալիևի հայտարարության հետ կապված։ Լրագրողների հետ զույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով հակառակորդ երկրի ղեկավարի՝ «Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ» հայտարարությանը։
«Եթե Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ այդ երկիրը չի տեսնում խաղաղ բանակցությունների շարունակություն», - ասաց պատգամավորը։