05/10/2019 11:26
Ստեփանակերտում աշակերտը դասի ժամանակ ազդանշանային հրթիռ է արձակել. Լուսանկար
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, Ստեփանակերտի դպրոցներից մեկում արտակարգ դեպք է գրանցվել։
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքի Ստարովոյտովա փողոցի թիվ 1/3 հասցեում տեղակայված Ա. Իսահակյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի աշակերտ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2005թ.ծնված Ա. Ա.-ն դպրոցում՝ քիմիայի դասաժամին, արձակել է իր մոտ գտնվող ազդանշանային հրթիռը: