07/10/2019 17:59
Վայոց ձորի մարզպետի տեղակալը ֆիզարձակուրդում է. փաստացի` մարզպետի տեղակալ չկա
Վայոց ձորի մարզպետն իր հրաժարականի դիմումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։ Նախարարը հրաժարականն ուղարկել է կառավարություն։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանը։
«Սահմանադրությամբ մարզպետներին ազատում և նշանակում է կառավարությունը։ Այսօր ենք վարչապետի աշխատակազմին ուղարկել դիմումը։ Հրաժարականը կընդունվի, նոր միայն կանդրադառնանք, թե ով է մարզպետի պարտականությունները կատարում», - ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզպետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են փոխմարզպետ Նանե Ասատրյանի վրա:
Aysor.am-ին հայտնի դարձավ նաև, որ մարզպետի տեղակալն այժմ ֆիզարձակուրդում է, և փաստացի ստացվում է, որ մարզպետի տեղակալ այս պահին չկա։
Նշենք նաև, որ նախատեսվում է մարզպետի նշանակման հարցն ընդգրկել կառավարության առաջիկա նիստի օրակարգում։