07/10/2019 12:54
Կարծում եմ՝ այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը. Սեյրան Օհանյան
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը սովարական երևույթ է, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Սահմանային լարվածություն միշտ էլ եղել է», - ասաց նա։
Սեյրան Օհանյանն ասաց, թե կարծում է, որ այսօրվա բանակը լիովին վերահսկում է սահմանային իրավիճակը։
«Եվ, ըստ իրադրության, համապատասխան որոշումներ ընդունում է։ Կարծում եմ՝ հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասերի հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում են զսպելու համար», - ասաց պաշտպանության նախկին նախարարը։