08/10/2019 14:36
Շատ լավ է, որ քաղաքական գործիչներն ակտիվ են սոցիալական մեդիայում. Քարդաշյանը՝ Փաշինյանի մասին. news.am
Այո՛, դա կարող է արդյունավետ լինել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանն՝ անդրադառնալով հարցին, ինչպե՞ս է գնահատում, որ Հայաստանի վարչապետը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, գրում է news.am-ը։
«Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչներն ակտիվ են սոցիալական մեդիայում: Այսօր դա մարդկանց շփման միջոցներից մեկն է: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի», - ընդգծեց նա: