08/10/2019 09:07
Երեկ Հայաստանում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ
Հոկտեմբերի 7-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 2 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 2000 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: