Սամվել Ֆարմանյան. Երեք փաստարկ, թե ինչու Հայկ Մարությանը պետք է հեռանա քաղաքապետի պաշտոնից

09/10/2019 16:11

Սամվել Ֆարմանյան. Երեք փաստարկ, թե ինչու Հայկ Մարությանը պետք է հեռանա քաղաքապետի պաշտոնից


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է երեք փաստարկ, թե ինչու պետք է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հեռանա քաղաքապետի պաշտոնից և ինչու պետք է անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

«Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկամյակին ընդառաջ. երեք փաստարկ, թե ինչու նա պիտի հեռանա քաղաքապետի պաշտոնից և ինչու պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ գնահատելու առնվազն այն միտումները, թե որքանով է քաղաքապետը կարողանում իրագործել երևանցիներին տրված իր նախընտրական խոստումները։ Ընտրություններում երևանցիների 81 % աննախադեպ վստահությունը ստացած Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել, հիշեցնեմ, հետևյալ կարգախոսներով՝

• Մաքրելու ենք. Խաբել է՝ չի մաքրել։ Այս ընթացքում ոչ միայն չի մաքրել, այլ մայրաքաղաքն իր կառավարչական ապաշնորհության արդյունքում նախ հասցրել է թաղել աղբի մեջ, իսկ հետո՝ արդեն պետական ու համայնքային բյուջեից դուրս գրված մեծ միջոցների հաշվին փորձել է ու դեռ փորձում է իրավիճակը բերել գոնե նախկին զրոյական (ինքնին անընդունելի) կետին՝ դա ներկայացնելով որպես հերոսական ձեռքբերում։ 21-րդ դարի խոշոր քաղաքներում աղբահանությունը դա սմարթ գործընթաց է՝ աղբի հավաքումից ու տեսակավորումից մինչև դրա անվնաս չեզոքացում ու վերամշակում, մինչդեռ երևանցին այսօր էլ չգիտի, թե ինչ է արել Հայկ Մարությանն այս ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում և ինչ է պատրաստվում անել։

• Կառուցելու ենք. Խաբել է.՝ չի կառուցել։ Համեմատե՛ք մայրաքաղաքում խաղահրապարակների կառուցման ամեն տարվան բաժին ընկնող վիճակագրությունը և կպարզեք, որ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում ոչ միայն չի կառուցել, այլև չի էլ հիշել իր նախընտրական այս կարգախոսի մասին։

• Բարեկարգելու ենք. Խաբել է՝ չի բարեկարգել։ Երևանի բազմահարկ շենքերի վերելակները փոխվե՞լ են։ Երևանցին գիտի՞, թե երբ ու ինչպես է Հայկ Մարությանը բարեկարգելու իրենց շենքի վերելակը։ Փոխարենը, ունենք բազմահարկ շենքերում ու վերելակներում վխտացող առնետներ ու Հայկ Մարությանի՝ նախ գլուխկոտրուկի, ապա ծիծաղի առարկա դարձած հոլովակի հիշողությունը, թե հնարավոր է իր չափերով ավելի փոքր վերելակային հորանում տեղադրել չափերով ավելի մեծ վերելակներ։ Նաև կիսավախվորած ակնարկները, թե վերելակային սպասարկման վճարը, դրանք փոխելու դեպքում, կարող է բարձրանալ։

• Վերականգնելու ենք. Էլի խաբել է՝ չի վերականգնել։ Թող ցույց տան, թե այդ ի՞նչ ու քանի՞ պոլիկլինիկա են վերականգնել ու որքանո՞վ է բարելավվել պոլիկլինիկական ծառայության որակը մայրաքաղաքում։

• Կանաչապատելու ենք. Խաբել է՝ չի կանաչապատել։ Մենք ապրում ենք Երևանում ու շատ լավ տեսնում ենք, թե ինչպես է Հայկ Մարությանը «կանաչապատել» կամ «ծաղկապատել» Երևանը։ Փոքրիկ շրջայց Երևանում՝՝ մեր իսկ բակերում, ու կտեսնենք, թե բացի օպերային հարակից տարածքի հայտնի «բեմադրությունից» որևէ այլ բան արվել է, թե՝ ոչ։ Երևանի կանաչ տարածքների չոր քարտեզն այս մասին բարձրաձայն խոսում է։ Մայրաքաղաքի կանաչ շատ տարածքներ ամռան ընթացքում այրվում էին կրակի մեջ, իսկ Հայկ Մարությանը օլիմպիական հանգստությամբ օժտված «միջազգային դիտորդի» դերում էր։

• Փոխելու ենք. Անխղճորեն խաբել է։ Մայրաքաղաքային տրանսպորտի վիճակը որևէ կերպ բարելավվե՞լ է։ Հուսահատության գազելներըը էլ չկա՞ն։ Մետրոյի նոր կայարա՞ն են սկսել կառուցել։ Խցանումները գոնե մեղմվե՞լ են։ Փոխարենն ունենք Հայկ Մարությանի կիսավախեցած ակնկարկները՝ դե, եթե ուզում ենք ավելի լավ ու ժամանակակից տրանսպորտ ունենանք, պիտի ուղեվարձը վերանայվի։ Ու սա այն դեպքում, երբ, ինչպես բոլորս հիշում ենք, իր անձնական մեքենայով քաղաքացիներ էր տեղափոխում՝ ի բողոք ուղեվարձի հնարավոր թանկացման։

• Ավելորդ է խոսել քաղաքային տնտեսության այլ կարևոր ուղղությունների մասին՝ համատիրությունների ռեֆորմներ, սմարթ լուծումների ինստալացիա մայրաքաղաքում և այլն։ Զրո ձեռքբերում։ Զրո։

Սա զուտ նախընտրական կարգախոսների իրագործման միտումների մասով։

Այս ամենին գումարվում է ևս մեկ՝ շատ ավելի կարևոր հանգամանք. ակնհայտորեն տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն։ Հայկ Մարությանն ու նրա թիմն այսօր չեն վայելում երևանցիների ոչ միայն 81, այլև անգամ 50%֊ի աջակցությունը։ Սա հայտնի է ինչպես սոցիոլոգիական հարցումներից, որոնք հասանեի են նաև Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ մայրաքաղաքային թեթև շրջայցի արդյունքում, ամենօրյա հարց ու փորձով։ Ի՞նչ են ասում երևանցիները։ Նրանք ասում են բառացիորեն հետևյալը. «Անցած տարի իրավիճակն այնպիսին էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն անգամ «պոլի փեդ» առաջադրեր, իրեն էինք ընտրելու»։ Չեմ ուզում մեջբերել, այն խոսուն բնորոշումները, որով երևանցիների մեծամասնությունն այսօր բնորոշում Հայկ Մարությանին… հուշում են վերադառնալ մեծ էկրան։

Ո՞րն է լուծումը։

Լուծումը պարզ է՝ երևանցիներին խաբած և իր նախընտրական խոստումները մոռացած, իր գործը կատարելապես ձախողած քաղաքապետը պիտի հրաժարական տա, և արդեն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, պիտի անցկացվեն Երևանու ավագանու արտահերթ ընտրություններ։ Ավելորդ է ասել, որ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ավագանու «Իմ քայլը» դաշինքը պիտի իր կազմից չառաջադրի քաղաքապետի այլ թեկնածու ու չաջակցի որևէ այլ թեկնածուի և օրենքի թելադրանքով պիտի անցկացվեն վաղաժամկետ ընտրություններ։ Հայկ Մարությանից իր նեղ շրջապատում բողոքելու փոխարեն, արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը թող առաջադրի արդեն իր «սրտի թեկնածուին» և գնա ու կրկին ստանա երևանցիների մեծամասնության աջակցությունը ու էլի ստանձնի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը։

Միայն Երևանի՞ն է, արդյոք, վերաբերում Հայկ Մարությանի հրաժարականի խնդիրը։

Շատերն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե ցանկություն ունենա գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետև այդ ընտրություններում պարզ կդառնա, որ նրա ղեկավարած ուժն արդեն չունի երևանցիների մեծամասնության աջակցությունը, ինչից, ինքնաբերաբար, նոր՝ շատ ավելի լուրջ հարցեր կծնվեն, քանի որ Երևանը մեր հանրապետության կեսն է իր ընտրողների թվով։ Սա հասկանալի է։ Բայց կա չափազանց կարևոր մեկ այլ գործոն, որը հուշում է ճիշտ հակառակի մասին, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը ընկալում է այնպես, ինչպես այն կա և կառչած չէ երկրի վարչապետի աթոռից։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում տեղական իշխանությունների միջանկյալ ընտրությունները կամ մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները, բացի ամեն ինչից, երկրի քաղաքական համակարգի կայունությունն ապահովող այն ոսկե մեխանիզմներն են, որոնք կիրառվում են հասուն ժողովրդավարության երկրներում ու ինչի կենսունակությունը բազմիցս ապացուցվել է։ Ավելի պարզ ասած, եթե երկրի քաղաքական համակարգը ցույց է տալիս ապակայունացման միտումներ (ցանկալին իրականության տեղ ընդունելու փոխարեն ինքներս դատենք՝ նման միտումներ կա՞ն, թե՞ չկան), ապա մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները կարող են ու պիտի լինեն այն օրինական, սահուն ու փափուկ մեխանիզմը, որը կարձանագրի քաղաքական իրավիճակի փոփոխությունը և կբացառի երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակի հետագա ապակայունացումը, դրանից բխող անընդունելի վտանգներով։

Այս երեք մայր գործոններով պայմանավորված՝ ձախողվել է իր պաշտում, գործ ունենք քաղաքական իրավիճակի ակնհայտ փոփոխության հետ, և Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը, ինչպես նաև այն, որ հրաժարականն ու արտահերթ ընտրությունները կօգնեն երկրի քաղաքական համակարգը զերծ պահել հնարավոր ապակայունացումից, Հայկ Մարությանը պիտի հեռանա, ու դա բխում է ոչ միայն երևանցու ու Հայաստանի Հանրապետության, այլ նաև հենց իշխող ուժի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից», - գրել է Սամվել Ֆարմանյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:24 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի տեղափոխման հերթական փորձը Այսօր, 17:16 ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Աբովյան» ՔԿՀ-ներում հացադուլ հայտարարած քաղաքացիներին Այսօր, 17:01 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 16:52 Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում իր նշանակման վերաբերյալ հարցին Այսօր, 16:41 Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը Այսօր, 16:30 Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր. Մանրամասներ Այսօր, 16:23 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 16:16 Աղասի Ենոքյանը շանտաժ է որակել հեռուստաընկերությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը (Տեսանյութ) Այսօր, 16:02 Ապշած եմ․ շատ մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները․ Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին Այսօր, 15:52 Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը սկսել է կորպորատիվ տարբերանշանի նորացման գործընթաց Այսօր, 15:40 Բացահայտվել է իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու 2 դեպք Այսօր, 15:20 Վահե Գրիգորյանը մինչ այժմ հրաժարվում է մասնակցել ՍԴ-ում գործերի քննությանը Այսօր, 15:06 Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին Այսօր, 15:02 Կինոյի պետական կառավարման ոլորտում հովանավորչությունն ու կոռուպցիան չեն նվազել. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա Այսօր, 14:56 Շրջակա միջավայրի նախարարությանը պարգևատրումների համար պետբյուջեից հատկացվել է մոտ 217 միլիոն դրամ Այսօր, 14:48 Հանրապետության տարածքում սպասվում է տեղումների դադար Այսօր, 14:45 Հյուսիսային Կովկասում 2019 թվականին ոչնչացվել է 26 գրոհային Այսօր, 14:37 Աչքի տակ կապտուկով Անգելա Մերկելը՝ հաջակցություն կանանց (Տեսանյութ) Այսօր, 14:32 Բացահայտվել է շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. ԱԱԾ Այսօր, 14:27 Ինչո՞ւ են ՍԴ դատավորները հարգում Հրայր Թովմասյանին Այսօր, 14:24 Նպատակ է դրվում 2019-ին գրանցած արդյունքները 2020-ին կրկնապատկել. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:19 Պաշտոնապես ուզում եմ հայտարարել՝ այս պահին նման հարց չկա․ Մակունցը՝ գազի սակագնի բարձրացման մասին Այսօր, 14:13 Պետական հեղաշրջման մասին հարցը օրակարգ է բերվել, քանի որ ուրիշ թեմա չկար խոսելու, կարծում է Ալեն Սիմոնյանը Այսօր, 14:02 ՌԴ ԱԳՆ-ից մանրամասներ են ներկայացրել Լիբիայի հարցով Մոսկվայի և Անկարայի աշխատանքի մասին Այսօր, 13:56 Երևանը՝ սպիտակ «հագած». Ֆոտոշարք Այսօր, 13:51 Մակրոնը հայտնել է Մերձավոր Արևելքում գործող ֆրանսիական «Յագուար» հատուկ ուժերի մասին Այսօր, 13:45 «ՍԴ դատավորների կանանց հայտարարություն է լինելու». Արևիկ Պետրոսյանը բացահայտեց ՍԴ հումորներից մեկը Այսօր, 13:40 Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման քրգործի քննության ընթացքում որևէ երեխա չի վերադարձվել ՀՀ Այսօր, 13:34 Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել. Politik.am Այսօր, 13:29 ԱՄՆ-ը խոստովանել է, որ Իրանի հարվածի հետևանքով տուժել է ամերիկացի 11 զինվորական Այսօր, 13:21 Անվերջ ձգձգվող դատավարությունների շրջան Այսօր, 13:14 ԼՂ հարցով հանդիպումների մասին տեղեկացնում ենք բոլոր մանրամասների համաձայնեցումից հետո. ՀՀ ԱԳՆ Այսօր, 13:03 Բացահայտվել է Սյունիքի մարզում կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա. երկու անձի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:57 Պաշտպանության նախարարությունը մերժել է պատասխանել, թե որքան գումար են հատկացրել 2019-ի պարգևատրումների համար Այսօր, 12:53 Հայաստանի և Արցախի ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը համատեղ հատուկ նիստ է անցկացնելու Այսօր, 12:46 Վարչապետի աշխատակազմը հաստատում է. Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին Այսօր, 12:41 Ես չեմ ուզում, որ ՍԴ-ն հայտնվի այս իշխանության կրունկի տակ. Զոհրաբյան Այսօր, 12:36 Երեկ պաշտոնապես դիմել եմ Գլխավոր դատախազին. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:30 Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը Այսօր, 12:17 Երթևեկության փոփոխություն՝ Արցախի պողոտայի Արցախ-Այվազովսկու և Արցախ-Արին-Բերդի փողոցների խաչմերուկների հատվածում Այսօր, 12:11 Ուկրաինայի վարչապետը հրաժարականի դիմում է գրել Այսօր, 12:03 ԵՄ-ն ուշադիր հետևում է զարգացումներին․ ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ ՍԴ շուրջ ստեղծված վիճակի մասին Այսօր, 11:58 Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը. ՀԱԿ Այսօր, 11:52 «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու ՏՏ ոլորտի ապագայի համար. Արթուր Վանեցյան Այսօր, 11:46 Իսրայելը հարվածներ է ՀԱՄԱՍ-ի թիրախներին Այսօր, 11:38 Վիկիլիքսում տեղ գտած ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետները Մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Այսօր, 11:31 Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կոտայքի մարզում որոշ հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Այսօր, 11:26 Ադրբեջանում խորհրդարանանակն ընտրություններից առաջ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը Այսօր, 11:19 Կալանքից ազատելու օրը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել. ՄԻՊ Այսօր, 11:14 ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մայակովսկի գյուղում ապրող Մուրադյանների ընտանիքում՝ հաշվետու այցով Այսօր, 11:11 Իտալիայի առաջնության արդյունքները Այսօր, 11:09 Մեքսիկայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել է Այսօր, 11:06 Չարաշահումներ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել բուժհաստատության տնօրենին Այսօր, 10:58 Գազանջատումներ՝ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով Այսօր, 10:52 Հրդեհ՝ Հաղթանակ թաղամասում Այսօր, 10:45 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի Այսօր, 10:39 Զառ գյուղում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել. կան տուժածներ Այսօր, 10:33 4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ Այսօր, 10:22 «Գազպրոմ Արմենիան» քննարկում է գազի սակագնի վերանայման հարցը Այսօր, 10:18 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 10:17 «Իրատես». Նախարարները չեն կարողանում Փաշինյանին ասել՝ ու՞ր ես շտապում, ա՛յ մարդ Այսօր, 10:14 «Հրապարակ». Իշխանության աքիլեսյան գարշապարը կադրերն են Այսօր, 10:11 «Ժողովուրդ». Հայտարարության տեքստն արդեն պատրաստ է Այսօր, 10:07 «Իրատես». ՔՊ-ի խնջույքի ընթացքում արգելված են եղել տեսանկարահանումն ու «լայվ» մտնելը Այսօր, 10:04 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել Այսօր, 10:02 «Փաստ». Ռազմական դոկտրինի փոփոխության իրականացման մեջ առանցքային դերակատարություն ունի իշխանության «սորոսական» հատվածը Այսօր, 09:59 «Ժողովուրդ». Փաշինյանը չի շտապում նոր նշանակում կատարել. վստահելի կադրերի պակաս կա Այսօր, 09:56 «Հրապարակ». Երկրի ներսում իրար ենք ուտում, իրար տակ ենք փորում, ու բոլորս «տի» խելքի գանք. Սասուն Միքայելյան Այսօր, 09:53 «Փաստ». Մանվել Գրիգորյանի դեմ ճնշումների շարքը հասել է նրա թոռներին Այսօր, 09:49 «Իրատես». Փաշինյանի թիմի ներսում որոշ մարդիկ կարող են Վանեցյանից ավելի ըմբոստ լինել Այսօր, 09:44 «Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, խոստացել աջակցել Այսօր, 09:40 «Ժողովուրդ». ԱԱԾ-ն Արայիկ Հարությունյանին չի հրավիրի հարցաքննության 16/01/2020 19:32 «Louis Vuitton»-ը գնել է աշխարհի ամենամեծ ադամանդներից մեկը 16/01/2020 19:22 Լուվրն՝ աշխարհի չեմպիոն (Տեսանյութ) 16/01/2020 19:13 Ռուսաստանի դեսպանատունը Լիբանանում անկարգությունների կենտրոնում է 16/01/2020 19:03 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական 16/01/2020 18:53 Զարիֆը եվրոպական երկրներին մեղադրում է Թրամփի «ախորժակը գրգռելու» համար 16/01/2020 18:45 Ահաբեկիչներն Իդլիբում և Հալեպում հարձակվել են հումանիտար միջանցքների վրա 16/01/2020 18:44 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ ՌԴ վարչապետ նշանակվելու առթիվ 16/01/2020 18:39 4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում, Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ 16/01/2020 18:35 Լեհաստանն ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնման մասին համաձայնագիրը ստորագրելու է հունվարին 16/01/2020 18:31 Արշակունյաց-Քրիստափորի և Արշակունյաց-Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկներում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 16/01/2020 18:23 ՌԴ Դաշնային Խորհուրդը մեկնաբանել է «Միրոտվորեցի» բազայում Միշուստինի ներառումը 16/01/2020 18:16 Փաշինյանն ազդարարեց ռեպրեսիաների նոր փուլ ընդդիմադիր մամուլի և կոնկրետ երկու հեռուստաընկերությունների դեմ. Աղասի Ենոքյան 16/01/2020 18:13 Ռոհանի. Իրանը հարստացնում է ուրանն ավելի մեծ ծավալներով, քան մինչև ԳՀՀԾ գործարքի կնքումը 16/01/2020 18:04 Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր է 16/01/2020 18:01 «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող Ջամալան Երևան է գալիս 16/01/2020 17:56 Միխայիլ Միշուստինը խոստացել է, որ ՌԴ կառավարությունում զգալի փոփոխություններ են լինելու 16/01/2020 17:50 ԵԱՏՄ երկրներից ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ 16/01/2020 17:46 Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներին պետք է տրվեն համակարգային լուծումներ. փոխնախարար 16/01/2020 17:33 Փաշինյանը չէր կարող թույլ տալ, որ իր թիմի քաղաքապետը թեկուզ կարճվող գործում ունենար մեղադրյալի կարգավիճակ. Դավիթ Խաժակյան 16/01/2020 17:26 Բժիշկ-սպաները կմեկնեն ծառայության 16/01/2020 17:22 «Ատլետիկի» նախկին կիսապաշտպան Սուսաետը տեղափոխվել է «Մելբուռն Սիթի» 16/01/2020 17:13 Ֆրանսիացի դատաբժիշկները բողոքի ակցիա են կազմակերպել (Տեսանյութ) 16/01/2020 17:06 Նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները պետք է շտապեն մաքսազերծել ավտոմեքենաները սահմանված ժամկետում 16/01/2020 17:02 «Գազպրոմ Արմենիան» հնարավոր է գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի. Գարեգին Բաղրամյան 16/01/2020 16:49 Փրկարարական ուժերի վարչությունն ամփոփում է 2019 թվականը 16/01/2020 16:40 ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվել է խախտումներով. Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ 16/01/2020 16:32 Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է 16/01/2020 16:18 Նավթի համաշխարհային գները նվազում են

Տվյալ բաժնի վերջին նյութերը