09/10/2019 14:16
Նիկոլ Փաշինյանը հերքում է՝ Դավիթ Տոնոյանին աշխատանքից չի ազատել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից չի ազատել։
«Անհեթեթ լուրեր են», - լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետը, որը մասնակցում էր «Ինչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես հերքել է լուրը։
«Չեմ հանդիպել վարչապետի հետ, չեմ հասկանում ինչ լուր է», - NEWS.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Տոնոյանը լուրերին, որ ինքն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Հարցին, ասինքն ինքը չի՞ ազատվել, նա նշել է. «Չկա նման բան»։