09/10/2019 19:53
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն աջակցություն կցուցաբերի 1998թ.-ի հունվարի 1-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, նշելով, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:
«Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր:
Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք ետ գնացինք 19 տարի:
Հիշեցնեք, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:
Որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ, բայց կարող եմ ասել, որ որոշումն ունի նույն պարամետրերը, ինչ շահառուների շրջանակը հետահայաց ընդլայնելու նախորդ որոշումները»,- գրել է վարչապետը: