Հակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու. Ավետիք Չալաբյան

10/10/2019 10:35

Հակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու. Ավետիք Չալաբյան


«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով, թե 2020թ. բյուջեով Հայաստանի ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8%-ով. «Եթե չենք ցանկանում, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կրկնվի, այսօրվա կառավարությանը պետք է հրաժարվի իր հակասական հռետորաբանությունից»։

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«2015 թ․ սկզբից սկսած, երբ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, երբ հակառակորդը պարբերաբար դիվերսիաներ էր ձեռնարկում, երբ նախորդ տարվա նոյեմբերին արդեն խոցվել էր մեր մարտական ուղղաթիռը, և երբ հակառակորդի ամբողջ մամուլը հեղեղված էր հայության հասցեին սպառնալիքներով, մենք պարբերաբար քննարկում էինք ունենում ՊՆ այն ժամանակվա ղեկավարության հետ, հորդորելով արագացված տեմպերով ընդլայնել պաշտպանական բյուջեն, և սկսել սպառազինությունների արդիականացման գործընթացը։ Ի զարմանս մեզ, նախկին իշխանությունը 2016 թ․ պաշտպանական բյուջեն ընդունեց նախորդ տարվա համեմատ ընդամենը 4% ավելացմամբ (192 մլրդ դրամից 200 մլրդ դրամ), դա բացարձակ անհամարժեք էր այն ռազմական սպառանալիքներին, որոնք կանգնած էին մեր երկրի առաջ։ Արդեն 2016 թ․ ապրիլյան պատերազմից հետո էր, որ սկսվեց Ռուսաստանից ժամանանակից սպառազինությունների մատակարարումը, եկան գերհզոր Իսկանդերները և Սմերչերը, մեր պաշտպանական բյուջեն երկու տարում աճեց համարյա 50%-ով, բայց պահն արդեն կորցված էր, իսկ կորուստները՝ անվերադարձ։

Այսօր, չորս տարի անց, մեր հակառակորդը տառացիորեն կրկնում է նույն ձեռագիրը՝ աճում է առաջնագծում դիվերսիաների թիվը, հակառակորդի ղեկավարները բարձր ամբիոններից հոխորտում են Արցախը վերանվաճելու մասին, և պաշտոնապես հայտարարում են սպառազինությունների գնման նոր միլիարդանոց ծրագրերի մասին։ Պատմությունը կրկնվում է, և պետք չի պայծառատես լինել հասկանալու համար, թե ուր է այն ի վերջո տանելու։ Այս պայմաններում թվում է, թե մեր կառավարությունն էլ պետք է ամեն ինչ անի՝ պատրաստելու երկիրը, բանակը և ժողովրդին հնարավոր պատերազմի, և մի բռունցք դառնալով, դիմագրավի հակառակորդի նկրտումներին, առավել ևս, որ այն իշխանության էր եկել օլիգարխներից թալանը հետ վերադարձնելու, և այն բանակի վերազինմանը տրամադրելու խոստումով։

Դրա փոխարեն, Հայաստանի կառավարությունը իր սեպտեմբերի 30-ի նիստում ընդունում է 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը, որով սահմանում է հետագա մեկ տարվա իր հիմնական ծախսային ուղենիշները։ Այս բյուջեով, մեր ռազմական պաշտպանության ծախսերը մեծացվում են ընդամենը 0,8%-ով, ներկա 300,5 մլրդ դրամից 303 մլրդ դրամի (փաստացի գնաճից էլ քիչ, այսինքն իրականում պակասեցվում է), այն դեպքում, երբ ընդհանուր պետական բյուջեն ծախսերի մասով նախատեսվում է ավելացվնել ամբողջ 14%-ով, 1,648 մլրդ դրամից 1,880 մլրդ դրամի։ Պետական բյուջեում ռազմական պաշտպանության ծախսերը այսօրվա 18,2%-ից նախատեսվում է նվազեցնել 16,1%-ի, փոխարենը անհամաչափ ավելացնել են բազմաթիվ այլ ծախսեր, որոնք գուցե արդարացված կլիներ այլ պայմաններում, բայց ոչ այն պահին, երբ նորից սրվում է պատերազմի վտանգը։ Բյուջեին կից կառավարության տարեկան ուղերձը խոսում է ինչի մասին ասես, բացի պաշտպանությունից, որի մասին բառ իսկ չկա։

Այն պայմաններում, երբ ահագնանում է պատերազմի վտանգը, ուղիղ հակառակ մոտեցումն էր անհրաժեշտ՝ արագանցիկ ավելացնել ռազմական պաշտպանության ծախսերը, հասցնել դրանք ընդհանուր պետական բյուջեի մոտ 20%-ին, դրանով հստակ ուղերձ հղել հակառակորդին՝ մենք չենք ընկրկելու, մեր հնարավորությունների սահմաններում արագացված արդիականացնելու ենք մեր սպառազինությունները և պաշտպանական համակարգը, և պատրաստվելու ենք կոշտ հակահարված տալ մեր տարածքի և անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգության։ Այսօր սակայն, տեղի է ունենում ուղիղ հակառակը՝ կառավարությունը, փաստացի սառեցնելով ռազմական ծախսերը, դրանով ուղերձ է հղում, որ ոչ մի պատերազմի էլ չի պատրաստվում, և խրախուսում է հակառակորդին՝ սաստկացնելու հռետորաբանությունը, և անցնելու մեր դեմ ավելի կոշտ գործողությունների։

Ես չեմ ցանկանում որևէ մեկին դեռևս մեղադրել, սակայն այս ամենի միջով մենք արդեն անցել ենք չորս տարի առաջ, և արդյունքներն էլ հայտնի են։ Եթե չենք ցանկանում, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը կրկնվի (գուցե էլ ավելի մեծ մասշտաբներով և կորուստներով), այսօրվա կառավարությանը պետք է հրաժարվի իր հակասական հռետորաբանությունից, ընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնական արտաքին գործընկերների հետ, ընդգծված ավելացնի ռազմական պաշտպանությանն ուղղվող հատկացումները և կրիտիկապես անհրաժեշտ սպառազինությունների գնումները, և դրանով կանխի հնարավոր պատերազմը դեռ իր բնում։

Հակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու, եթե այս Կառավարությունը դա դեռ չի հասկացել, մնացած բոլորը դա պարզ տեսնում են։ Ես անցած շաբաթ արտաքին վտանգին ընդառաջ միասնության կոչ էի արել, հիմա էլ այն կրկնում եմ՝ բայց այս անգամ, կրկնում եմ այն կոնկրետ գործողություն պահանջելով Կառավարությունից և իր կցորդ Ազգային ժողովից՝ ընդունեք պատերազմի պայմաններին համարժեք պաշտպանական բյուջե, և պատրաստվեք երկիրն ու ժողովրդին պաշտպանելուն»։

 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:43 Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելը համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականն է, իսկ նոր բլոկի կառուցումը՝ կառավարության նպատակը. Նունե Ալեքսանյան Այսօր, 10:37 Երևանում և բոլոր մարզերում հոսանքազրկումներ են սպասվում Այսօր, 10:28 Եթե վիրուսը հայտնվի Հայաստանում, պատասխանատվությունն ընկնում է բացառապես գործող իշխանությունների վրա. Գեղամ Նազարյան Այսօր, 10:19 Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Այսօր, 10:16 «Իրատես». Առասպելական պարգևավճա՞րն ասեմ, թե՞ անգրագետ հայցադիմումը Այսօր, 10:10 «Փաստ». Առողջապահության նախարարությունը եթե-ներով չի առաջնորդվում՝ Մարտի 1-ի երթի և կորոնավիրուսի ռիսկայնության առնչությամբ Այսօր, 10:07 «Հրապարակ». Հանրաքվեով պայմանավորված՝ կառավարությունում կրճատումներն առժամանակ դադարեցվում են Այսօր, 10:05 «Իրատես». Վճարել են, գրել է, նրա համար ինչ տարբերություն, թող իրար գզեն ադրբեջանցիներն ու հայերը Այսօր, 10:01 «Ժողովուրդ». Թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել. Սիլվա Ադամյան Այսօր, 09:58 «Հրապարակ». Դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ ԲԴԽ-ում հատուկ կարծիք են գրում, որն ավելի շատ քաղաքական է Այսօր, 09:56 «Իրատես». Արայիկ Հարությունյանից բացի լուրջ շանսեր ունի նաև Վիտալի Բալասանյանը Այսօր, 09:53 «Հրապարակ». Կեղծիքի դեպքում ձեռք կտրելու տրամադրություն ունեն նաև «Իմ քայլի» պատգամավորները Այսօր, 09:49 «Ժողովուրդ». Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 մարդ Այսօր, 09:44 «Փաստ». ԱԺ-ում քննարկման է դրվելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը Այսօր, 09:40 «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները դեռ շարունակվում են 27/02/2020 20:45 ԱԱԾ տնօրենը պարգևատրել է սահմանախախտ հայտնաբերող քաղաքացուն 27/02/2020 20:39 Վայոց Ձորում իրանական բեռնատարների կուտակում կա. բժշկական դիմակներով ոստիկանները ստուգում են իրականացնում (Տեսանյութ) 27/02/2020 20:12 Կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը 27/02/2020 19:30 Նավթի համաշխարհային գները նվազում են 27/02/2020 19:16 Թբիլիսիի դեղատներում սպառվել են դիմակների և հակամանրէական հեղուկների պաշարները 27/02/2020 19:12 Ռուսական թատրոնի բեմ կբարձրանա Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար»-ը 27/02/2020 19:10 Հունաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է երեքի 27/02/2020 19:08 Վարչապետն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին 27/02/2020 19:05 Քաղաքապետարանի կողմից տրամադրվող թատրոնների շուրջ 6 հազար հրավիրատոմսերը սպառվել են ժամերի ընթացքում 27/02/2020 18:57 Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է 27/02/2020 18:55 Իրանի փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով 27/02/2020 18:45 Հայ խաղաղապահները նախապատրաստվում են բազմազգ զորավարժությանը (Լուսանկարներ) 27/02/2020 18:34 Ճապոնիայում բոլոր դպրոցները փակելու են կորոնավիրուսի պատճառով 27/02/2020 18:28 Պուտինը մարդկանց համեմատել է ձկների հետ 27/02/2020 18:02 Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner» բազմազգ զորավարժություններին 27/02/2020 17:56 Սկսվել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը 27/02/2020 17:49 Տիգրան Ավինյանը կարևորել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը 27/02/2020 17:46 Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար 27/02/2020 17:35 ՍԴ դատավորները չեն դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար. հանրաքվեն կկայանա 27/02/2020 17:33 Գագիկ Ծառուկյանի, իմ, Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում. ՀԸՖ-ի նախագահ 27/02/2020 17:25 Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է 27/02/2020 17:14 Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 27/02/2020 17:08 Տավուշում 2019թ. ընթացքում ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված պաշտոնական հանցագործություններով 3.8 անգամ ավելացել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը 27/02/2020 16:59 Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շուրջ խորհրդակցություն է հրավիրել 27/02/2020 16:47 Բացվել է հերթական գաստրոբակը՝ նոր մշակութային տարրերով 27/02/2020 16:44 Կորոնավիրուսը գրավել է երկրի միայն 0,05 տոկոսը. Իտալիայի ԱԳՆ ղեկավար 27/02/2020 16:40 Արմեն Գրիգորյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր 27/02/2020 16:35 «Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն 27/02/2020 16:31 Լարված իրավիճակ՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. աշխատակիցներին ստիպում են ազատման դիմում գրել 27/02/2020 16:14 Ճապոնիայի դեսպանն ու Կամերային երաժշտության ազգային կենտրոնը պայմանագիր են ստորագրել 27/02/2020 16:06 Մեր պետությունը պետք է շատ ինտենսիվ ջանքեր գործադրի՝ ճանապարհային նշանների կահավորման ուղղությամբ. ՄԻՊ 27/02/2020 15:45 Կորոնավիրուսի պատճառով Հարավային Օսիան փակում է Վրաստանի հետ սահմանը 27/02/2020 15:34 Արտոնություն՝ «Սահլևս» ՍՊԸ-ին. կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 150 հազար դրամ միջին աշխատավարձով 27/02/2020 15:24 Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի 27/02/2020 15:20 «Լուսավոր Հայաստան»-ը դատի է տվել Լևոն Զուրաբյանին 27/02/2020 15:17 Ավելի քան 600 ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով 27/02/2020 15:14 Եվս մեկ իրանցի պատգամավոր է վարակվել կորոնավիրուսով 27/02/2020 15:00 Սիրիական բանակը հետ է մղել զինյալների հարձակումներն Իդլիբի Սերակաբ քաղաքի վրա 27/02/2020 14:53 Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին 27/02/2020 14:46 Բուզանդի փողոցում գտնվող գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրգործ է հարուցվել 27/02/2020 14:40 Հանրաքվեն վերածվելու է թշնամանքի քարոզի, արմատական պառակտման. Էլինար Վարդանյան 27/02/2020 14:38 Վիեննայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը 27/02/2020 14:24 Վթար՝ Դիլիջանի ոլորաններում. կա զոհ 27/02/2020 14:11 Բալային համակարգի արդյունքները միայն դրական են. փոխնախարար 27/02/2020 14:04 Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 22-ի 27/02/2020 13:59 Թբիլիսին հերքել է կորոնավիրուսի պատճառով Վրաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանը փակելու տեղեկությունները 27/02/2020 13:52 «Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը 27/02/2020 13:45 Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան շարադրությունը որպես կոնֆլիկտի լուծման սկզբունքներ ներկայացնելու մրցույթը անտաղանդության փառատոնի է վերածվում. Աշոտյան 27/02/2020 13:35 Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի շրջանակում գլխավոր դատախազությունում թեժ գիծ է գործարկվել 27/02/2020 13:29 ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին հորդորում է ժամանակավոր խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Իտալիա այցելություններից 27/02/2020 13:22 Խելացի լուսացույցերն ու փողոցներն այլընտրանք չունեն. ՃՈ պետ 27/02/2020 13:18 ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին (Տեսանյութ) 27/02/2020 13:14 Հայաստանում Բելառուսի դեսպանը դեմ չէ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը (Տեսանյութ) 27/02/2020 12:58 Նախորդ տարի վթարների հետևանքով զոհվել է 341, մարմնական վնասվածք ստացել՝ 6801 մարդ. ՃՈ պետ 27/02/2020 12:50 Կոպիրկին. Մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանում ծանրակշիռ դեր խաղան այն ուժերը, որոնք հասկանում են ռուս-հայկական ռազմավարական փոխգործակցության կարևորությունը 27/02/2020 12:39 2019-ին կայացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության իրավախախտման մոտ 2 միլիոն դեպք. ՃՈ պետ 27/02/2020 12:36 ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել կազմակերպության անդամ դառնալ ցանկացող յուրանքանչյուր պետության հայտ, բայց անհրաժեշտ է կոնսեսնուս. Իգոր Պանարին 27/02/2020 12:32 Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հավանության արժանացավ 27/02/2020 12:29 Վարորդին պատժում են՝ բալեր հանելով, բայց պայմաններ է ստեղծո՞ւմ են առանց խախտումների վարելու համար. Արման Աբովյան 27/02/2020 12:27 Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Էստոնիայում 27/02/2020 12:20 Անպատժելիության մթնոլորտը շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո. Նինա Կարապետյանց (Տեսանյութ) 27/02/2020 12:11 Կաշառք ստանալու համար մեղադրվող Վահագն Վերմիշյանին ազատեցին աշխատանքից 27/02/2020 12:09 Կառավարման համակարգում շարունակում են լինել մարդիկ, ովքեր իրենց գլոբալ կյանքի օրակարգը ձևավորել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի. Փաշինյան 27/02/2020 12:03 Կոպիրկին. Միացյալ զորքերի խմբավորումը լուծում է կարևոր առաջադրանքներ՝ Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար 27/02/2020 11:56 Բիզնեսից ազդակներ են գալիս, թե «որտեղ եք ուզում մեզ գցեք». ՀՀ վարչապետ 27/02/2020 11:52 Անկախ նրանից, թե որ ամբիոնից և ում կողմից կհնչեն բռնության կոչեր, արարքը կհամարվի քրեորեն հետապնդելի. փոխնախարար 27/02/2020 11:48 Սիրիահայերի համար կառավարությունը ՀՀ ԱԳՆ-ին ավելի քան 12 միլիոն դրամ հատկացրեց 27/02/2020 11:45 World Dream չվերթից մոտ 200 ինդոնեզացու անմարդաբնակ կղզի կարանտին են ուղարկել 27/02/2020 11:38 Դավիթ Տոնոյանն ու Ստանիսլավ Զասը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր 27/02/2020 11:31 Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին 27/02/2020 11:26 Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը 27/02/2020 11:26 Ստրասբուրգում հրդեհի հետևանքով հինգ մարդ է մահացել 27/02/2020 11:20 Բացառվում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան 27/02/2020 11:10 Երևանում, Արարատում, Վայոց ձորում և Կոտայքում լույս չի լինի 27/02/2020 11:04 LIVE. ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում. կլոր սեղան-քննարկում 27/02/2020 11:00 ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա 27/02/2020 10:46 «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ծննդյան վկայականներում ամրագրել երեխայի սեռի դաշտը 27/02/2020 10:39 Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2715-ի 27/02/2020 10:25 ԿԲ նախագահը մասնակցելու է Նիդեռլանդների բանկի կողմից կազմակերպվող համաժողովին 27/02/2020 10:16 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն 27/02/2020 10:10 «Հրապարակ». Իշխող ուժում գրեթե բոլոր հարցերին են նման անփութությամբ վերաբերվում 27/02/2020 10:04 «168 Ժամ». Պուտինը՝ Հայաստանի Ազգային ժողովում 27/02/2020 09:57 «Ժողովուրդ». Երբ ողջ աշխարհը զբաղված էր դիմակների պահեստավորմամբ, մեր երկրում դիմակի բիզնես են արել 27/02/2020 09:54 «Հրապարակ». ԵԿՄ-ն ակտիվ լծվել է «այո»-ի քարոզարշավին 27/02/2020 09:51 «Փաստ». Հասարակության ներսում զբաղված ենք միմյանց պիտակավորելով, ամենուր դավաճանների ստվեր տեսնելով

Տվյալ բաժնի վերջին նյութերը