Հայտնի են «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնի հաղթողները

10/10/2019 17:57

Հայտնի են «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնի հաղթողները


Հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնի լավագույն ֆիլմերը և հեռուստանախագծերը։ Ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում հայտնի կինոգործիչներ են, կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ հինգ անվանակարգում։

«Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» ֆիլմը։ Ռեժիսոր Քամիել Ցվարտը փորձում է հասկանալ, թե ինչը կարող է պատասխան լինել ահաբեկչության աճող վախին, որը պարուրում է Եվրոպան և ինչպես կարող է նա՝ նորաթուխ հայրը, կանխել սեփական վախի փոխանցումը նորածին որդուն: «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր»-ը վավերագրական ֆիլմ է, որը նոր լույս է սփռում աճող վախի մշակույթի վրա հանրության մեջ։

Լավագույն վավերագրական լիամետրաժ ճանաչված «Բուրկինաբեի վերելքը. դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում» ֆիլմը ներկայացնում է Արևմտյան Աֆրիկայում գտնվող փոքր երկրում արվեստագետների, երաժիշտների և ակտիվ քաղաքացիների կենսունակ մի համայնք, որը Թոմաս Սանկարայի հեղափոխական ոգու կրողն է։ Ռեժիսորը Յարա Լին է։

«Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը՝ ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր և ամենամեծ գոտիներից մեկում ապրող երեխաների կյանքին և երազանքներին։

«Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը Քենիայից, որը ստեղծել է Յոհան Մոթելսոնը։ «Մոսկվա» կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել դրա առաջին մասը, որը Քենիայի հետնախորշերից մեկի ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի մասին է։

Մրցութային ծրագրի միակ գեղարվեստական ֆիլմը Թիմ Սփարքսի «Ամարայկա»-ն է: Այն անօրինական ներգաղթյալ Ռոբերտոյի պատմությունն է, որը փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։ Նրա ջանքերը անսպասելիորեն խափանվում են, երբ նա պարզում է, որ հայր պիտի դառնա, իսկ ԱՄՆ կառավարությունը որդեգրել է «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը և գործի է դրել երեխաների տարանջատման պրակտիկան։

Մրցույթից դուրս կցուցադրվի հայ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «TOMBÉ» կարճամետրաժը։ Դիանա Կարդումյանին կշնորհվի «Հանդիսատեսի համակրանք» (The People’s Award) մրցանակը։

Արտամրցութային ծրագիրը կմեկնարկի պաշտոնական բացմանը նախորոդող շաբաթ և կիրակի օրերին։

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի այգում կցուցադրվի լիբանանցի աշխարհահռչակ ռեժիսոր Նադին Լաբակիի վերջին՝ «Կափառնայում» ֆիլմը, որն այս տարի Ժյուրիի մրցանակին է արժանացել Կաննում։ «Կափառնայում»-ը («Քաոս») պատմում է լիբանանցի Զեյնի (Զեյն ալ-Ռաֆիա) մասին, որը դատի է տալիս սեփական ծնողներին իրեն կյանք տալու «հանցագործության» համար: Ֆիլմում Զեյնի ճանապարհն է՝ անվախ փողոցային տղայից դեպի 12-ամյա կարծրացած «մեծահասակը», որը փախչում է իր անփույթ ծնողներից և գոյատևում է փողոցներում։

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 13-ին, The Loft-ում կցուցադրվի «Հետադարձում» վավերագրական ֆիլմը, որը հետևում է «Մայամիի բոցավառ անիվներ» անվասայլակային բասկետբոլի թիմի արկածապնդիր ճամփորդությանը՝ NWBA ազգային առաջնությանը մասնակցելիս։

Փառատոնային օրերին հատուկ ցուցադրություններ կլինեն նաև «Մոսկվա» կինոթատրոնում։ Հոկտեմբերի 15-ին կներկայացվի Սերգեյ Սարկիսովի «Ընտրությունը»։ Վավերագրականը պատմում է 2018-ի գարնանը Հայաստանում Թավշյա հեղափոխության և խաղաղ ցույցերի մասին։ Նույն օրը փառատոնը և «Ավրորա» ֆորումը կներկայացնեն Քենեթ Կարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմ, որը պատմում է ամերիկացի կաթոլիկ բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի աշխատանքի մասին Սուդանի Նուբայի լեռներում։ Թոմ Քաթինան ներկա կլինի ցուցադրությանը։ Կլինի նաև հարցուպատասխան։

Ռեժիսոր Քենեթ Քարլսոնին կշնորհվի փառատոնի «Համամարդկային ազդեցություն» (The Global Impact Award ) հատուկ մրցանակը։

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը (Impact Humanity Television and Film Festival (IHTFF)), կկայանա Երևանում 2019թ-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնն անցկացվում է «Ավրորա» ֆորումի շրջանակում. «Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:30 Թաիլանդում երկգլխանի կատու է ծնվել (Տեսանյութ) Այսօր, 20:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական Այսօր, 20:01 Դահուկորդ Սանտա Կլաուսները մասնակցում են բարեգործական միջոցառման (Տեսանյութ) Այսօր, 19:50 Հնդկաստանում երկգլխանի կոբրա է հայտնաբերվել (Տեսանյութ) Այսօր, 19:37 Թրամփն ԱՄՆ-ում հակասեմականության դեմ պայքարի մասին հրամանագիր է ստորագրել Այսօր, 19:23 25 տարի աղբի պարկի մեջ. մի դիմանկարի պատմություն (Տեսանյութ) Այսօր, 19:10 Պետդուման օրենք է ընդունել՝ օդանավակայաններին ծխարանները վերադարձնելու մասին Այսօր, 18:55 «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում է Այսօր, 18:50 Տիգրան Ավինյանը մեկնում է արձակուրդ Այսօր, 18:42 ՌԴ կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական վկայականներ․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Այսօր, 18:34 Հայաստանի հաջողությունները՝ «Ստեղծագործ Եվրոպա» և «Եվրոպա Նոստրա» ծրագրերի շրջանակում Այսօր, 18:26 Առաջարկվող ճանապարհը այնքան էլ ճիշտ չէ. Փոխնախարարը՝ առողջապահության նախարարության հայեցակարգի մասին Այսօր, 18:19 Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարական չորս պաշտոնից հրաժարական կտա մինչև 2020-ի հունվարի 1-ը Այսօր, 18:07 ԱԺ օրակարգում ներառված բոլոր հարցերը կողմ քվեարկվեցին Այսօր, 18:00 Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի փորձագետները Այսօր, 17:52 Մինչև տարեվերջ ոստիկանության առնվազն 10 ստորաբաժանումներում կներդրվեն հարցաքննությունների տեսաձայնագրման համակարգեր. փոխոստիկանապետ Այսօր, 17:43 Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին Այսօր, 17:31 ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Հակոբ Երանոսյանի վթարի դեպքից, որի մայրն այսօր փորձում էր կառավարության դիմաց ինքնահրկիզվել Այսօր, 17:20 Թուրքիայում հարյուրից ավելի աշակերտուհի հանրակացարանում գազից թունավորել է Այսօր, 17:07 ՄԱԿ-ի տարբեր առաքելություններում ներգրավված աշխատակիցները կիսում էին Հայաստանի քաղհասարակության կողմից ներկայացված մտահոգությունները. Սիրանուշ Սահակյան Այսօր, 17:00 Կառավարությունը որոշեց լուծարել Գյումրու տուն-ինտերնատը Այսօր, 16:48 Վրաստանում ընդդիմությունը խափանել է խորհրդարանի նիստը՝ դահլիճում լցնելով անհայտ ծագմամբ հեղուկ Այսօր, 16:36 Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ Այսօր, 16:27 Ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ. դուք ինքնահաստատված չեք. պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին Այսօր, 16:19 ՀՀ ԶՈւ ԳՇ պետը կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 16:10 Առաջարկվում է վերականգնել Բանակի մարզական ակումբը Այսօր, 15:58 Նիկոլի այսօրվա հայտարարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար. Արմեն Աշոտյան Այսօր, 15:51 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծերի փաթեթն արժանացավ հավանության Այսօր, 15:43 Պուտինը հրաժեշտ է տվել Լուժկովին Այսօր, 15:35 Փաշինյանն այսօր խոստովանեց, որ այս կառավարության կազմում աշխատում են դպրոցական մակարդակի գիտելիք ունեցող նախարարներ. Ղազինյան Այսօր, 15:24 ԱԺ-ն քննարկում է Ասիական զարգացման բանկից շուրջ 36.5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու մասին համաձայնագրի վավերացման հարցը Այսօր, 15:19 Օրենսդիրը քննարկում է շրջակա միջավայրի պահպանության համար վարկ վերցնելու համաձայնագրի վավերացման հարցը Այսօր, 15:12 Beeline-ը և Բրիտանական խորհուրդը նախաձեռնում են կոդավորման դասընթացներ Երևանի դպրոցներում Այսօր, 15:06 Թբիլիսիում բողոքի ակցիայի ընթացքում 16 մարդ է բերման ենթարկվել Այսօր, 14:59 Ես սպասում եմ 1+1-ի պատասխանին. Գևորգ Գորգիսյան Այսօր, 14:51 Ալժիրում նախագահ են ընտրում Այսօր, 14:44 Աֆղանստանի ոսկու հանքավայրում սողանք է գրանցվել Այսօր, 14:36 Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Այսօր, 14:32 Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին (Տեսանյութ) Այսօր, 14:23 Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը Այսօր, 14:12 Հայկական պատվիրակությունը տապալել է ադրբեջանական կողմի՝ ՀԱԷԿ փակման հարցը դնելու փորձը. Գայանե Աբրահամյան Այսօր, 14:05 Չեմպիոնների լիգայի շաբաթվա խաղացողի մրցանակին հավակնում են Նեյմարը, Ժեսուսը, Ֆելիքսը և Միլիկը Այսօր, 13:56 Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ երկու հրթիռ է ընկել Այսօր, 13:51 ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան Այսօր, 13:47 Չորս վարկային համաձայնագրերի վավերացմամբ Հայաստանը 152 մլն դոլարի պարտավորություն է ստանձնում. Արմեն Հայրապետյան Այսօր, 13:42 ՎԶՄԲ-ը Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ կտրամադրի. փոխնախարար Այսօր, 13:37 Վայնշտեյնը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել մեղադրող կողմի հետ Այսօր, 13:33 Ուրախ կլինենք տեսնել, որ ՍԴ անդամները ևս դեստրուկտիվ տրամադրված չեն. Թագուհի Ղազարյան Այսօր, 13:30 Թբիլիսիում ընդդիմադիր ցուցարարներին դուրս են բերում խորհրդարանի տարածքից Այսօր, 13:25 Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ ինքը, հնարավոր է, մաշկի քաղցկեղ ունի Այսօր, 13:21 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ համաքաղաքացուն դանակահարելու համար. գործը դատարանում է Այսօր, 13:18 Պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ. Վարչապետը՝ կառավարության անդամներին (Տեսանյութ) Այսօր, 13:13 Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը արտոնություն տվեց Այսօր, 13:06 ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Այսօր, 13:00 Այնպես չէ, որ իշխանությունն անսխալական և անքննադատելի է. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 12:55 Ինչպե՞ս հաշվարկել բացառապես էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծման գինը. ՊԵԿ-ը հոլովակ է հրապարակել Այսօր, 12:42 Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ և դա բուռն քննարկումների առիթ է տվել. Ավինյանը՝ Փաշինյանին Այսօր, 12:37 Վարչապետին հուշեցին՝ «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»-ը գրել է Նար-Դոսը, ոչ թե Թումանյանը (Տեսանյութ) Այսօր, 12:33 Կառավարության նիստում 63 հարց ընդունվեց առանց զեկուցման և քննարկման Այսօր, 12:24 Դատախազությունը շարունակում է «ԿամԱԶ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրությունը Այսօր, 12:13 Անցում ենք կատարում նպատակային վարկային ծրագրերի ներգրավմանը. փոխնախարար Այսօր, 12:10 Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական ռեաբիլիտացիա կանցնի «Իզմիրլյան» բուժկենտրոնում Այսօր, 12:05 Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Կ.Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարքին Այսօր, 11:52 Բրիտանիայում սկսվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ Այսօր, 11:43 ՀՀԿ պատվիրակության ներկայությունը դուր չի եկել Եվրանեսթի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանին Այսօր, 11:36 Փաշինյանը բանակից խուսափածներին կոչ է անում Նոր տարին նշել Հայաստանում Այսօր, 11:27 Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ Այսօր, 11:19 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր, 11:11 Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը՝ Հանրային խորհրդի անդամներ Այսօր, 10:59 «Հրապարակ». Կառավարության ֆեյքերի ՊՈԱԿ-ում մարդիկ մեր պետության փողերով հայհոյանքեր են գրում մեր հասցեին Այսօր, 10:55 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 10:43 ԱԱԾ. Բացահայտվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր Այսօր, 10:34 «Հրապարակ». Փաշինյանը դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից. Այսօր, 10:26 «Ժողովուրդ». Ի՞նչ է քննարկել «Իմ քայլը» խմբակցությունը 3 ժամ տևած փակ նիստում Այսօր, 10:24 Նավթի գներն աճում են Այսօր, 10:18 «168 ժամ». Փաշինյանը ցանկանում է վերադարձնել ԼՂ բանակցությունների այն ֆորմատը, որը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ. Զուրաբյան Այսօր, 10:12 «Փաստ». Իշխանությունները լայն թափով լծված են համայնքային խոշորացման գործընթացի նոր փուլի նախապատրաստմանը Այսօր, 10:06 «Հրապարակ». Նա անելիք չունի այդ նախարարությունում. Գևորգ Պետրոսյանն՝ Արայիկ Հարությունյանին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». ՍԴ դատավորներն իրար խոստացել են ոչ մի պարագայում չգրել վաղաժամկետ թոշակի անցնելու դիմում Այսօր, 09:56 Կանադայում երեք մարդ է զոհվել երկշարժիչանի օդանավի կործանման հետևանքով Այսօր, 09:29 ՃՏՊ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին. կան տուժածներ Այսօր, 09:11 Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի մասին (Տեսանյութ) 11/12/2019 21:38 Տնակներում պատսպարված ընտանիքները վառելափայտ են աղերսում, բայց մեր վառելափայտով բարձված մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. Վահան Թումասյան 11/12/2019 19:46 Սանկտ Պետերբուրգում փորձարկել են անվարորդ բեռնատար ավտոմեքենա (Տեսանյութ) 11/12/2019 19:34 Մբապեն ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկություն չի հայտնում 11/12/2019 19:25 Ֆրանսիական Մոտ- Շանդենյե դղյակը հազարավոր տերեր ունի (Տեսանյութ) 11/12/2019 19:21 Պորտաբույծների ահռելի բանակ է սնվում պետությունից «կինեմատոգրաֆիային աջակցություն» հոդվածի ներքո. Հովհաննես Գալստյան 11/12/2019 19:16 Որոշ դիտարկումներ՝ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի վերաբերյալ. Դավիթ Հարությունյան 11/12/2019 19:04 Իրանից հայտնել են երկրի ենթակառուցվածքի վրա ձեռնարկված խոշոր կիբեռգրոհի մասին 11/12/2019 19:00 Չինաստանի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ 11/12/2019 18:53 Ամերիկուհին տեղական վիճակախաղով 5 մլն դոլար շահելու մասին տեղեկացել է Facebook-ով 11/12/2019 18:46 Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի մասնակցությունը բանակցություններին Բաքվի սցենարն է, որն այսօր հաջող կերպով կյանքի է կոչվում. Փորձագետ 11/12/2019 18:34 Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը մերժել են Սիրիայում ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը 11/12/2019 18:23 Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը (Տեսանյութ) 11/12/2019 18:18 ՀՔԾ-ն շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ. Սահակյանը՝ ՄԱԿ-ում 11/12/2019 18:14 Գորիսի ոստիկանները բացահայտել են Կոռնիձորի համայնքապետի ապօրինությունները 11/12/2019 18:09 Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները. փոխվարչապետ 11/12/2019 18:00 ՍԴ անդամները պետք է գնահատեն Ազգային ժողովի և կառավարության ժեստը. Գևորգ Պապոյան 11/12/2019 17:51 Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI 11/12/2019 17:45 Վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․ 22-ամյա հետիոտնը մահացել է