Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը հաստատվեց

10/10/2019 14:02

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը հաստատվեց


Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը, հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից։ 

Ռազմավարությունը նախագծվել է՝ որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում:
Ռազմավարությունը մշակելիս հիմք են ընդունվել Կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2013-2022 թվականների գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները  և այլ նյութեր:

Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը)։

Ռազմավարությամբ ամրագրված են հետևյալ ռազմավարական նպատակները՝

1. էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում.

Էլեկտրոնային արդարադատության հարթակը դատարան դիմելու, դատարանում փաստաթղթաշրջանառությունը և դատական ակտի կատարման գործընթացների թվայնացման, էլեկտրոնային եղանակով իրականացվող արդարադատության մեր տեսլականն է։
Էլեկտրոնային արդարադատության հարթակը թվային այն ռեսուրսն է, որը հնարավորություն կտա քաղաքացիական, քրեական, վարչական ու սնանկության գործերով վարույթները թվայնացնել, կմիավորի արդարադատության մարմիններում գործող  բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմա-րանները, կհանդիսանա իրավապահ, դատական և իրավակիրառ մարմինների միջև բոլոր գործերով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, որտեղ էլեկտրոնային աշխատասենյակ կունենան և իրենց գործառույթներն էլեկտրոնային եղանակով կիրականացնեն վարույթների բոլոր մասնակիցները։ Արդյունքում կնվազի վարչարարությունը, ժամանակի ու ֆինանսական ռեսուրսների կորուստը, ակահովվի միասնական վիճակագրության վարումը, քրեական, քաղաքացիական, վարչական ու սնանկութան գործերով կձևավորվեն թվային արխիվներ։

* Ծանոթագրություն

Ներկայումս նախագծման փուլում է գտնվում էլեկտրոնային արդարադատության համակարգի ընդհանուր տեխնիկական նկարագիրը։ Այս փաստաթղթի մշակման և էլեկտրոնային արդարադատության Արդարադատության նախարարությունն ամենօրյա աշխատանքային կապի մեջ է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ Բացի այդ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ ձևավորվել է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով, որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին վարչապետի որոշման նախագիծը  մշակվել է արդաադատության նախարարության կողմից, առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի օրակարգը մշակվում է արդարադատության նախարարության կողմից։

2. Հաջորդ ռազմավարական նպատակը Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է.

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով նախատեսում ենք 2020 թվականի առաջին եռամսյակին ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որը Ռազմավարության մեջ նշված է որպես անկախ, ինքնավար մարմին։

Փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած  ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ։ Փաստահավաք հանձնաժողովի գործառույթները ներառելու են նաև դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը և այդ գործունեությանը գնահատական տալը՝ անդրադառնալով նաև դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը (օրինակ՝ վճռաբեկ բողոքների վարույթ ընդունման չափանիշների իրավաչափ կիրառությանը, կոնկրետ փաստաբանների անբացատրելի հաջողություններին, դատավոր-դատախազ-փաստաբան անձնական կապերի ազդեցությանը գործերի վրա և այլն)։ 

Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:  Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով։ Հանձնաժողովում ներկայացված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի՝ տարբեր սեռերի, ազգային փոքրամասնությունների, խախտումներից տուժած անձանց ներկայացուցիչների, հեղինակություն վայելող գիտնականների, իրավաբանների, մարդու իրավունքների մասնագետների  և այլ խմբերի ներկայացվածությունը:
Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա հանձնաժողովը զեկույցում ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

3. Նախատեսվել է Սահմանադրական բարեփոխումների անցկացում, ընտրական օրենսդրության բարեփոխում.

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է Կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Հանձնաժողովի կազմավորման հարցում պետք է ապահովել քաղաքացիական հասարակության, գիտակրթական հաստատությունների մասնակցությունը, հանձնաժողովի անդամների գործնական անկախության, պրոֆեսոնալիզմի, անաչառության, բարձր հեղինակության և պատշաճ մասնագիտական հմտությունների առկայության երաշխիքները: Հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը պետք է ընտրվի մասնագիտական շրջանակներից, մասնավորապես՝ իրավաբան-գիտնականներից, իսկ քաղաքական ներկայացվածության առումով հանձնաժողովի կազմում պետք է ապահովել նաև խորհրդարանական ընդդիմության պատշաճ մասնակցությունը:

Սահմանադրությամբ առկա են մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք գտնում ենք, որ Սահմանադրական հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը և այլն (վերպետական կառույցների ընդունած որոշումների տեղը մեր իրավական համակարգում, Սահմանադրական դատարանի պատշաճ և բնականոն գործունեությանը խոչընդոտող հնարավոր սահմանադրաիրավական փակուղիների վերացումը, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության և նշանակման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունների դադարեցման կարգը և այլն)։

Ընտրական օրենսդրության բարեփոխումների առաջնային նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական օրենսդրությամբ սահմանված համակարգի ինստիտուցիոնալ կայացումն է: Նախատեսվել են մի շարք գործողություններ, օրինակ՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, կոալիցիաների ձևավորման կարգի բարեփոխում և այլն:

4. Ռազմավարական նպատակ է նախատեսվել Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը,  դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում.

Ռազմավարությունը որդեգրել է բավականին հավասարակշռված մոտեցում դատավորների բարևարքությանը ներկայացվող խիստ պահանջների և դատավորներին տրամադրվող առավելությունների իմաստով: Մասնավորապես, այն մի կողմից բարձր նվիրվածություն, հաշվետվողականություն և անաչառություն է պահանջում դատավորներից՝ միաժամանակ ներդնելով այդ հատկանիշներին չհամապատասխանող դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունները դադարեցնելու գործիքներ։ Մյուս կողմից, այն դատավորները, ովքեր կհամապատասխանեն հասարակության բարձր ակնկալիքներին, կապահովվեն իրենց աշխատանքին համարժեք աշխատավարձով և կենսաթոշակով, իրենց բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ աշխատակազմով, շենքային և նյութատեխնիկական պայմաններով։

Ռազմավարության մեջ ամրագրված մոտեցումների համաձայն՝ դատավորների բարևարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Դատավորները մշտապես անցնելու են նման գնահատման միջով՝ վարքագծի կանոնի յուրաքանչյուր ենթադրյալ խախտման համար կարգապահական վարույթի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ դատավորների բարևարքության գնահատումն իրականացնող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, հիմնարար նշանակություն ունի խորհրդի անդամների նկատմամբ բարձր վստահությունը ինչպես դատավորների, այնպես էլ լայն հանրության շրջանում: Այս համատեքստում, նախատեսվում է կարգավորում, որի շրջանակում դատավորների գույքային դրության ստուգման հետ մեկտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է քննի Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը և խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար համապատասխան նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկի:

Բարևարքության գնահատման կառուցակարգի համատեքստում անհրաժեշտ է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական հիմքերը համապատասխանեցնել դատական իշխանությունում կոռուպցիայի հաղթահարման նպատակին: Մասնավորապես, օրենսդրության մեջ ամրագրել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել և ընդհուպ մինչև լիազորությունները դադարեցնել, եթե նրանք որոնք որևէ կերպ չեն կարող հիմնավորել սխալ հայտարարագրի ներկայացումը կամ գույքի փոփոխության՝ օրինական եկամուտներով տեղի ունենալու հանգամանքը։ Դատավորների հայտարարագրերում առկա թերությունները և կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու համար, անհրաժեշտ է կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Իմ կողմից նշված փոփոխություններից բացի, ռազմավարական այս նպատակը ներառում է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընթացակարգերի ներդնումը, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում և թվակազմի ավելացումը, դատարանների շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական աջակցության տրամադրումը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում մի շարք գործիքներով և այլն։ 

5. Նախատեսվել է Իրավապահ համակարգի բարեփոխմանն ուղղված ռազմավարական նպատակ.
Արդարադատության համակարգի առողջացման նպատակով կարևոր է ապահովել, որպեսզի իրավապահ համակարգն իր կառուցվածքով, գործունեության սկզբունքներով և մասնագիտական ներուժով համապատասխանի արդարադատության նոր հայեցակարգի տեսլականին։ Բարևարքության գնահատման չափանիշները պետք է կիրառվեն ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ։ Բացի այդ, նախատեսվել է զարգացնել դատախազների և քննիչների կարողությունները՝ կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական և այլ հանցագործությունների քննության, էլեկտրոնային ապացույցների հետ աշխատելու, պետական շահերի ոչ քրեադատավարական միջոցներով պաշտպանության և այլ բնագավառներում, քննարկել դատախազների և քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացման և նրանց թվակազմի ավելացման հարցը և մի շարք այլ հարցեր:

6.  Նախատեսվում է Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծում.

Ռազմավարական այս նպատակի համատեքստում նախատեսվում է պետական որոշ ծառայությունների մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։ Նպատակն է ոչ միայն հնարավորինս հարմարավետ դարձնել քաղաքացիների կողմից հայցվող հիմնական ծառայությունների մատուցումը, այլև բացառել դիմումի քննարկման արդյունքում որոշում կայացնող և դիմող  հարաբերությունները:

Ռազմավարական այս նպատակի համատեքստում նախատեսվում է նաև փորձաքննություն կատարող հաստատությունները, որոնք հիմնադրվել են պետության կողմից և գործում են այս կամ այն պետական մարմնի կամ հաստատության ենթակայությամբ, միավորել մեկ միասնական փորձագիտական հաստատության մեջ, որը ապահովված կլինի անհրաժեշտ փորձագիտական ներուժով, նորագույն փորձագիտական սարքավորումներով, փորձաքննությունների կոնկրետ տեսակների համար միասնական մեթոդաբանությամբ։
Նշված ռազմավարական նպատակներից բացի Ռազմավարության մեջ ուղենշված են քրեական և քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումը։ Որպես հիմնական ուղղություններ Ռազմավարության մեջ ընդգված են  քրեական ենթամշակույթի վերացումը, Այլընտրանքային պատիժների և խափանման միջոցների համակարգի ներդնումը, Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնումը, Համաձայնեցման և համագործակցության վարույթները։ 

Նախատեսվում են լայնածավալ միջոցառումներ նաև քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխման, վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, սնանկության ոլորտի բարեփոխումների, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման, նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման, փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացման և հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների շրջանակներում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

02/03/2021 20:17 Հռոմի պապը կանխատեսել է Համաշխարհային նոր ջրհեղեղ 02/03/2021 20:06 Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը. Տիգրան Աբրահամյան 02/03/2021 19:26 Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. ԱՄՆ դեսպան 02/03/2021 19:16 Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան 02/03/2021 18:40 Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5336 դեպք 02/03/2021 18:28 Տասնյակ հազարավոր սիրիացիներ բանտերում խոշտանգվել կամ սպանվել են. ՄԱԿ 02/03/2021 18:17 Պենտագոնը հրապարակել է Իրաքում ամերիկյան զինվորականներին իրանական հրթիռային հարվածի տեսանյութը (Տեսանյութ) 02/03/2021 18:05 Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 02/03/2021 18:01 Պարի համույթը դուք եք, տրնգի եք պարում էս իրավիճակում. Աբովյանը՝ մեծամասնությանը (Տեսանյութ) 02/03/2021 17:56 Թբիլիսիում բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ 02/03/2021 17:49 Չեմ հասկանում այն, որ իշխանությունն է անընդհատ քննադատում. Սոֆյա Հովսեփյան (Տեսանյութ) 02/03/2021 17:46 Նախագահի կողմից ՍԴ դիմելն ընդամենը աչքակապություն է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն 02/03/2021 17:42 Միակ կայուն բանը, որ այսօր ունենք, ներքաղաքական լարվածության կայուն զարգացումն է. Անի Սամսոնյան (Տեսանյութ) 02/03/2021 17:40 Ինչպես և ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ. Գոհար Մելոյան 02/03/2021 17:33 Լուկաշենկոն և Պուտինը չեն քննարկել Բելառուսում իշխանության փոխանցման հարցը 02/03/2021 17:31 Իշխանությունը պետք է գիտակցի, որ ճգնաժամի հանգուցալուծման առաջնահերթությունն իրենն է. Գոռ Գևորգյան (Տեսանյութ) 02/03/2021 17:30 Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար 02/03/2021 17:24 Ադրբեջանցիները Կարմիր շուկայով անցնող ճանապարհից ժամանակավորապես օգտվում են, բայց դա չի նշանակում համատեղ օգտագործում. Արցախի նախագահի խոսնակ 02/03/2021 17:15 Մարտի 1-ից 13 տարի անց իշխանությունն Արցախյան պատերազմում մեր պարտությունը նշեց «դմփ, դմփ, հու»-երով (Տեսանյութ) 02/03/2021 17:12 Ինչո՞ւ չեք պատասխանում Ադրբեջանի նախագահին, որն ամեն օր ձեռք առնելով, ինչ-որ բաներ է ասում. Պատգամավոր (Տեսանյութ) 02/03/2021 17:08 Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է 02/03/2021 16:56 Մերկելը շնորհավորել է Գորբաչովին ծննդյան 90-ամյակի առթիվ 02/03/2021 16:42 «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները շտապ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի հետ 02/03/2021 16:31 Օնիկ Գասպարյանին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը մարտի 4-ին կարող է մտնել ուժի մեջ 02/03/2021 16:27 Պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. ԲԴԽ նախագահ 02/03/2021 16:24 Բանակը Փաշինյանի կողքին է, 40 հոգին բանակ չի. Իմքայլական պատգամավոր 02/03/2021 16:07 Հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, Սամվել Գրիգորյանն անհրաժեշտ է համարել համակարգել դատարանի բնականոն աշխատանքը. ԲԴԽ նախագահ 02/03/2021 15:57 Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության. Իշխան Սաղաթելյան 02/03/2021 15:52 ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին դատապարտել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց չվերադարձնելու Ադրբեջանի վարքագիծը 02/03/2021 15:43 Նախագահը կրկին չի ստորագրի Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագրի նախագիծը, նա կդիմի ՍԴ 02/03/2021 15:38 «Ազնիվ մարդ էր, նվիրված ընկեր, տաղանդավոր գրող, արժանավոր հայ». երեկ վթարից մահացած աղջիկը եվրատեսիլյան «Boom, boom»-ի և Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն էր 02/03/2021 15:32 Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից 02/03/2021 15:22 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 565 դեպք 02/03/2021 15:12 Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը խորհրդարանը չքննարկեց. թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել 02/03/2021 15:07 Նախագահի 3 տարբերակը 02/03/2021 15:02 Սա հնարավորություն է երիտասարդներին պետական կառույցներում պահելու և նրանց ներուժն օգտագործելու. Պոլիտեխնիկաական համալսարանի ռեկտորի թեկնածու (Տեսանյութ) 02/03/2021 14:54 Էդմոն Մարուքյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են ներքաղաքական ճգնաժամային իրադրությունից հնարավոր ելքերը 02/03/2021 14:48 «Գագիկ Սողոմոնյանի» գործով կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը 02/03/2021 14:44 Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կհանդիպեն 02/03/2021 14:43 Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ քթի պլաստիկ վիրահատությունները կլինեն ավելի հասանելի. «Արթմեդ» ԲԿ 02/03/2021 14:37 Կրեմլը թերի է անվանել ԵԽԽՎ-ի աշխատանքն առանց Ռուսաստանի 02/03/2021 14:25 Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության. Արթուր Ղազինյան 02/03/2021 14:20 Այո՛ արտահերթ ընտրություններին, բայց ոչ Փաշինյանի կողմից անցկացվող. Նաիրա Զոհրաբյան 02/03/2021 14:18 Նիգերիայում չորս օր անց հաջողվել է փրկել հարյուրավոր առևանգված աշակերտուհիների 02/03/2021 14:13 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 114,4 միլիոնը 02/03/2021 14:07 Փաշինյանը պատգամավորներից կախվածությունն ուզում է վերացնել. Մարուքյան 02/03/2021 14:02 Նիկոլին և Նիկոլի հանցագործ թայֆին արտահերթ ընտրությունների անցկացումը վստահելը նույն բանն է, որ երեխայիդ պառկացնես կույր բժիշկի վիրահատական սեղանին. Ռուբեն Մխիթարյան 02/03/2021 13:58 Արա Մարջանյան. Հայաստանը կարող է հասնել կայուն զարգացման շատ նպատակների՝ ատոմային էներգիայի զարգացման շնորհիվ 02/03/2021 13:53 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 461-ով 02/03/2021 13:47 Էդմոն Մարուքյանն ամաչում է Նիկոլ Փաշինյանի փոխարեն 02/03/2021 13:38 Մարտի 1-ի գործով արդարադատությունը կարող է դառնալ ուշացած. մեղադրող դատախազ 02/03/2021 13:35 ՀՀ-ում դեսպանատների, ՀԿ-ների, ընդդիմության բոլոր հարցումներով Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ. Ալեն Սիմոնյան 02/03/2021 13:30 Տեղեկություններ ունեմ, որ Գլխավոր շտաբն ուզում են ընդգրկել ՊՆ-ի մեջ. Էդմոն Մարուքյան 02/03/2021 13:28 Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը կորոնավիրուսի աշխտանշաններ ունի 02/03/2021 13:22 «Օր առաջ՝ ընտրություններ». Մարուքյանը դեմ է ընտրությունների հետաձգմանը 02/03/2021 13:05 Բորիս Ջոնսոնը հայտարարել է Եվրո-2020-ի բոլոր խաղերն անցկացնելու Մեծ Բրիտանիայի պատրաստակամության մասին 02/03/2021 12:50 Երևանի մետրոպոլիտենն արդեն 40 տարվա պատմություն ունի 02/03/2021 12:36 Բայդենը և Մեքսիկայի նախագահը բանակցություններ են վարել 02/03/2021 12:20 Գրոհայինները հարձակվել են Նիգերիայում գտնվող ՄԱԿ-ի բազայի վրա 02/03/2021 12:00 Սյունիքում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8մլն դրամի վնաս 02/03/2021 11:52 ՌԴ օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար կշարունակի բաց մնալ մինչև ապրիլի 1-ը ներառյալ 02/03/2021 11:45 Լեռնային Ղարաբաղի ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք (Տեսանյութ) 02/03/2021 11:37 «Սպասում եմ դրան». Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ այսօր կամ վաղը կարող են հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ 02/03/2021 11:33 Փաշինյանը հեռանալու նշաններ ցույց չի տալիս. Տիգրան Աբրահամյան 02/03/2021 11:28 Բիլ Գեյթսը պատմել է, թե երբ կավարտվի համավարակը 02/03/2021 11:22 Փաշինյանը փորձում է Հայաստանը «հրել» դեպի Արևմուտք. Նաիրա Զոհրաբյան 02/03/2021 11:20 Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում. Ալեն Սիմոնյան 02/03/2021 11:10 Ասել են՝ եթե ուզում եք «նիսիայով» հաց գնել՝ գնացեք, մասնակցեք Փաշինյանի հավաքին. Զոհրաբյան 02/03/2021 11:03 Ադրբեջանում գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ հարցը ԱԺ-ն կքննարկի փակ նիստում 02/03/2021 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 240 դեպք, մահացել է 6 մարդ 02/03/2021 10:55 Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները վերսկսվել են 02/03/2021 10:40 Ո՞վ ա ձեզ ասել, որ էսքանից հետո իրավունք ունեք պայման դնելու. ընդդիմադիր պատգամավորը՝ մեծամասնությանը (Տեսանյութ) 02/03/2021 10:34 Ներողություն եմ խնդրում. Արարատ Միրզոյանը՝ Անի Սամսոնյանին 02/03/2021 10:27 Կա՛մ պետք է ներողություն խնդրեք, կա՛մ հրաժարական տաք. Մարուքյանը՝ Միրզոյանին (Տեսանյութ) 02/03/2021 10:23 ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը. շուտով հրապարակելու է. Միքայել Մինասյան 02/03/2021 10:19 Խորհրդարանական կառավարման մոդելով երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ ունենալ չի կարող. Ուրիխանյան (Տեսանյութ) 02/03/2021 10:13 Անհետ կորած զինվորի հորից խոշոր չափերով գումար է հափշտակվել. ԱԱԾ բացահայտումը (Տեսանյութ) 02/03/2021 10:09 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ելույթի մեսիջները 02/03/2021 10:04 «168 Ժամ». Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր փորձում են փրկել պետականության վերջին մնացորդները 02/03/2021 09:59 «Փաստ». Չնայած կիրառված աննախադեպ վարչական ռեսուրսին՝ Հանրապետության հրապարակում հավաքվածները սակավաթիվ էին 02/03/2021 09:54 «Հրապարակ». «Իմ քայլում» կարծիքները կիսվել են 02/03/2021 09:50 «Ժողովուրդ». Պարտքեր կուտակած, ԱՄՆ-ում տաքսի վարած Կենտրոնի թաղապետը մարել է պարտքերը 02/03/2021 09:48 «Փաստ». Փաստացի հրաժարականի պահանջով բանակը կատարել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները 02/03/2021 09:45 «Հրապարակ». Արարատի մարզպետի անունից երևան մեկնողներին ավտոբուսներում քաբաբ էին հյուրասիրում 02/03/2021 09:43 «Ժողովուրդ». «Իմքայլական» պատգամավորի որդուն ծեծի է ենթարկել համայնքի ղեկավարը 02/03/2021 09:40 «Հրապարակ». «Իմ քայլի» 80-ից ավելի պատգամավոր հետպատերազմական խնդիրներով զբաղվելու փոխարեն լծված է ընդդիմության դեմ պայքարին 01/03/2021 23:10 ԶՈւ ղեկավար կազմը կրկին հաստատում է իր գնահատականները և հորդորում է դադարեցնել անհիմն մեղադրանքները 01/03/2021 21:44 Պոլիտեխնիկական համալսարանում չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել, երկրորդ փուլ է անցել Գոռ Վարդանյանը 01/03/2021 21:09 «Մեր շոու-բիզնեսը հարսանիքի մասին է»․ Ինչպես ֆուտբոլի մասին երազող տղան դարձավ երգիչ 01/03/2021 21:03 Հազարավոր տղերքի կյանք զոհեց Լելե թեփեի տակ, մի քանի լայք ավելի հավաքելու համար. Մամիջանյան (Տեսանյութ) 01/03/2021 20:57 Մի մարդու քշելով՝ հարցը չի վերջանում. դասեր պետք է քաղել. Վազգեն Մանուկյան 01/03/2021 20:55 Ընդդիմադիրները Բաղրամյան պողոտան կազատեն միայն այն դեպքում, եթե հեռացնեն Նիկոլ Փաշինյանին 01/03/2021 20:43 Մենք նորից պետք է լինենք Ադրբեջանի ահ ու սարսափը, մեր բանակով պետք է մեր Հադրութը, Շուշին հետ բերենք. Տարոն Տոնոյան (Տեսանյութ) 01/03/2021 20:35 Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց՝ Օնիկ Գասպարյանի կողմից Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու վերաբերյալ. Մարուքյան 01/03/2021 20:32 Ռուստա՛մ Բաքոյան, ազգի անունից երբեք հանդես չգաս. «Մալա Էզդիա» նախաձեռնության ղեկավար (Տեսանյութ) 01/03/2021 20:24 Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թեկնածուներից երկուսը հանեցին իրենց թեկնածությունը 01/03/2021 20:21 Եթե էդքան դուխով եք, գնացեք Ստեփանակերտի հրապարակում միտինգ արեք. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ) 01/03/2021 20:14 Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել կատվի պատճառով 01/03/2021 19:55 «Դե եկեք գնանք, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյանը կրկին արտահերթ ընտրությունների կոչ արեց 01/03/2021 19:48 Վաղն ԱԺ-ում պետք է գործընթաց սկսվի, որ ռազմական դրությունը չեղարկելու օրակարագով տապալված նիստը մտնի օրակարգ. Մելքումյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը