10/10/2019 21:59
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Թուրքմենստան (Լուսանկարներ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանեց Թուրքմենստան, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցն Աշխաբադից:
Նիկոլ Փաշինյանին Աշխաբադի միջազգային օդամավակայանում դիմավորեցին Թուրքմենստանի փոխվարչապետ Էսենմուրադ Օռազգելդիևն ու ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին։
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։