10/10/2019 18:29
Դանիան Շվեդիայի հետ սահմանային հսկողություն է մտցրել
Կոպենհագենում տեղի ունեցած պայթյունից հետո, որի համար կասկածվում են Շվեդիայի երկու քաղաքացի՝ Դանիան ժամանակավոր վերահսկողություն է սահմանում Շվեդիայի հետ սահմանին, հայտնել է Դանիայի արդարադատության նախարարությունը:
«Հարկային գրասենյակի հարևանությամբ որոտացած պայթյունը և Հերլևում կրկնակի սպանությունը՝ լուրջ երկու հանցագործությունների օրինակ են, որոնք եկել են Շվեդիայի հետ սահմանից: Լուրջ հանցագործությունների սպառնալիքի դեմ պայքարելու համար, որի մեղավորները գալիս են Շվեդիայից, մենք ուժեղացնում ենք անվտանգության միջոցառումները և ժամանակավորապես մտցնում վերահսկողություն Շվեդիայի հետ սահմանին», - ասել է Դանիայի արդարադատության նախարար Նիք Հեքերուպը:
Հսկողությունը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 12-ին և կշարունակվի վեց ամիս: