10/10/2019 17:29
Իրկուտսկում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հինգշաբթի առավոտյան՝ հոկտեմբերի 10-ին, Իրկուտսկում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի աշխարհագրական միասնական ծառայության դաշնային տեղեկատվական կենտրոնի Բայկալ մասնաճյուղին:
Ինչպես նշվում է, քաղաքի բնակիչները ցնցում են զգացել 12.11-ին (Երևանի ժամանակով 08.11-ին):
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: