10/10/2019 16:13
Էրդողանը երաշխավորել է, որ ԻՊ-ն չի վերածնվելու Սիրիայում թուրքական գործողությունից հետո
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չի կարողանա վերածնվել Սիրիայում թուրքական ռազմական գործողությունից հետո, գերի գրոհայինները չեն ազատվի բանտերից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Այժմ մեզ հարցնում են՝ ի՞նչ ենք անելու ԻՊ գերի զինյալների հետ: Շրջանների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելուց հետո մենք պետք է համոզվենք, որ ԻՊ-ն այլևս չի կարողանա այնտեղ գործել: Եվ այդ ժամանակ կշարունակենք այնպես, ինչպես պետք է՝ կնստեցնենք. մենք կնստեցնենք արտասահմանցի զինյալներին, այնուհետև նրանց կուղարկենք իրենց հայրենիք, եթե երկրները ցանկանան նրանց ընդունել: ԻՊ-ն այլևս չի կարողանա որևէ գործողություն իրականացնել տարածաշրջանում, ես ուզում եմ դա երաշխավորել», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում: