10/10/2019 10:47
Մեքսիկայում անհայտ անձը դանակով հարձակվել է լրագրողի վրա
Observador Ciudadano-ի թղթակից Մանուել Ալֆարոն ստացել է դանակի չորս հարված՝ Նայարիտ նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Անհայտ անձը չորս անգամ հարվածել է լրագրողին՝ դանակահարելով որովայնի և աջ թևի հատվածում», - հայտնում է Milenio թերթը՝ հղում անելով նահանգի դատախազներին:
Հրապարակման համաձայն, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, Ալֆարոյի կյանքին վտանգ չի սպառնում:
Նահանգապետ Անտոնիո Էչեվարիան Twitter-ում գրել է, որ վերահսկում է իրավիճակը և խնդրել է անհապաղ սկսել հետաքննություն: