10/10/2019 10:34
Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ զորքերի առաջխաղացումը Սիրիայում շարունակվում է
Թուրքական զորքերը շարունակում են առաջ ընթանալ Սիրիայում, հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը:
«Սիրիայում՝ Եփրատ գետի շրջանից դեպի արևելք ցամաքային հարձակումից հետո թուրքական ուժերի առաջխաղացումը շարունակվում է: Դա տեղի է ունենում «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակում», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:
Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկի մասին՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» (արգելված է Ռուսաստանում) ահաբեկչական խմբավորման դեմ: