10/10/2019 18:48
Ճապոնիայում սատկել է աշխարհում առաջինը կլոնավորված զույգ կովերից մեկը
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի արգելոցում սատկել է այն կովը, որը քրոջ հետ միասին դարձել էր իրենց տեսակի առաջին կենդանիները, որոնք լույս աշխարհ էին եկել կլոնավորման շնորհիվ, հայտնել «SankeiNews» տեղական կայքը:
Ճշտվում է, որ երկկճղակավորը սատկել է բնական պատճառներով՝ ապրելով 21 տարի և երեք ամիս:
Վերջին շաբաթներին կենդանին դժվարությամբ էր ինքնուրույն տեղաշարժվում:
Անցյալ տարի համանման պատճառներով սատկել էր երկվորյակ կովը: Կենդանիները ծնվել են 1998 թվականի ամռանը: Գիտնականներն օգտագործել էին նույն այն տեխնոլոգիաները, ինչ և 1996 թվականին Դոլլի ոչխարի ստեղծման ժամանակ: Նշվում է, որ կովերը սերունդ են տվել: