10/10/2019 12:45
Մակրոնը դատապարտել է գերմանական Հալլեում տեղի ունեցած հարձակումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է գերմանական Հալլե քաղաքում գտնվող սինագոգի վրա տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ:
«Հալլեի հակասեմական հարձակումը ցնցում է: Մենք խստորեն դատապարտում ենք այն: Ես իմ ամբողջ աջակցությունն եմ հայտնում հրեական համայնքին՝ Յոմ Կիպուր տոնի այս օրվա կապակցությամբ և իմ համերաշխությունը Գերմանիային, իմ մտքերը զոհերի ընտանիքների և մտերիմների հետ է», - գրել է Մակրոնը Twitter- ում:
Չորեքշաբթի գերմանական Հալլե քաղաքում կրակոցներ են հնչել սինագոգի և քյաբաբի վաճառակետի հարևանությամբ: Սինագոգում եղել է 80 մարդ: Կրակոցները տեղի են ունեցել Յոմ Կիպուրի ժամանակ՝ Հուդաիզմի հիմնական տոներից մեկը: Արդյունքում երկու մարդ մահացել է: