10/10/2019 15:30
Սիրիայի քրդերը հայտարարել են ԻՊ-ի հարձակումը կասեցնելու մասին
Սիրիայի Դեմոկրատական ուժերի (SDF) զինյալները հայտարարել են, որ հաջողվել է կասեցնել «Իսլամական պետության» «քնած բջջի» գրոհայինների հարձակումը Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղի դեմ, մի քանի զինյալներ ոչնչացվել կամ ձերբակալվել են:
«Մեր մարտիկներին հաջողվել է հետ մղել ԻՊ «քնած բջիջների» գրոհն այսօր առավոտյան. գրոհայինները փորձել են գրավել Տուեյմիա գյուղը, որպեսզի խուճապ առաջացնեն և հարձակվեն մեր ռազմական կայանի վրա: Մի քանի զինյալներ ոչնչացվել են, մնացածները՝ ձերբակալվել», - РИА Новости- ին հայտնում են SDF-ի մամուլի ծառայությունից:
Ըստ հայտարարության, բախումների ընթացքում վիրավորվել են քրդական ջոկատների 4 մարտիկներ, նրանք հոսպիտալացվել են Ռասել-Աին քաղաքի հիվանդանոցում: