10/10/2019 18:18
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական
Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 1200 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։
«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1231 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 322 մարդ (97 կին, 164 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 909 մարդ (273 կին, 464 երեխա)», - ասված է հաղորդագրության մեջ:
Նաև երկրի ներսում մշտական բնակության վայրեր է վերադարձել 21 բնակիչ: