10/10/2019 15:32
Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի
Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր կտրամադրվի: Նրանցից 15-ն արդեն ուղեգրվել են առողջարան, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։
Ուղեգրերի ձեռքբերման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է 4․320․000 դրամ։
Որոշումը կայացվել է՝ կարևորելով վետերանների սոցիալական պաշտպանության, նրանց հանգստի և առողջության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ նրանց ունեցած վաստակը։