10/10/2019 18:54
Մադրիդում պայքարում են թութակների դեմ (Տեսանյութ)
Մադրիդը չի կարողանում հաղթահարել վանական-թութակների գրոհը։ Իշխանությունները արտակարգ միջոցառումներ են մշակում։
Իշխանությունները մտադիր են թութակների քանակությունը Մադրիդում հասցնել ընդունելի մակարդակի։ Թութակների պոպուլյացիան երեք տարում երեք անգամ ավելացել է:
Վանական-թութակները առաջին անգամ 1970-ականներին են հայտնվել Բարսելոնայում, իսկ 80-ականներին՝ Մադրիդում։ Վերջին կես տարում իշխանությունները բնակիչներից մոտ 200 բողոք են ստացել: