10/10/2019 14:48
Մոգադիշոյում «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող օդանավը վթարային վայրէջք է կատարել
09.10.2019 թվականին ժամը 11:20 (UTC) ք. Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի, հայտնում են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից։
Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել է և ենթակա է վերականգնման: Օդանավում գտնվել է միայն անձնակազմը, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: